

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս
684 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 07:38







Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը։ Այս մասին գրել է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Լավրովը ժամանել է Թեհրան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսը հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, սակայն վերջինս չի ընդունել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը։
Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Ադրբեջանում՝ Զերնավա կայարանից 3 կմ դեպի արևելք, երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Երկրաշարժերի հետազոտման բյուրոյին։
Բացել սկզբնաղբյուրը ↗


3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվոգ վարչական բնակավայրերից մեկում պատահմամբ դեղամիջոց խմելու հետևանքով «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։
Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
«Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արա
Բացել սկզբնաղբյուրը ↗
Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։
Բացել սկզբնաղբյուրը ↗

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերված խախտումների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում դատավարության մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Բացել սկզբնաղբյուրը ↗Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը
Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։
Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։
Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։
Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։
Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։
Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։
Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։
Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։
Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։