

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս
678 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 19:14


Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին հեռացնել կուսակցությունից։
Բացել սկզբնաղբյուրը ↗
ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրե
Բացել սկզբնաղբյուրը ↗

Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video)
Կրակեի՞ն, սպանեի՞ն, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video)
ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնելու կազմակերպությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։
Բացել սկզբնաղբյուրը ↗

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան
«Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։ Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։ Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդ
Բացել սկզբնաղբյուրը ↗
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխել 2023-ի դեկտեմբերի 28-ի թիվ 2339-Լ որոշումը՝ 2027–2029 թթ. ապահովելու կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը։ Գործող որոշմամբ միջոցառումը սահմանվել է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը, իսկ հետվճարների հաշվարկն ու վճարումը՝ 2024-ի հունվարից
Բացել սկզբնաղբյուրը ↗
Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին տեղեկացնել ընտրությունների պատճառով ճնշումների ենթարկվելու կամ աշխատանքից ազատվելու դեպքերի մասին՝ ուղարկելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Հետագայում իր տեսաուղերձում նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ ստացել է առաջին արձագանքները, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմ
Բացել սկզբնաղբյուրը ↗

Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հաղորդում են ԶԼՄ-ները։
Բացել սկզբնաղբյուրը ↗

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին:
Բացել սկզբնաղբյուրը ↗

Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների փաստաթղթավորման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համար հերթագրված կամ հերթագրումը չեղարկված քաղաքացիների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով.
Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հերքել է իր առնչությունը Ուկրաինայի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։
Բացել սկզբնաղբյուրը ↗Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը
Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։
Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։
Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։
Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։
Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։
Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։
Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։
Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։
Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։