← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Հայելի

hayeli.am ↗
—տեղ վարկանիշում
0,00վարկանիշի միավոր
0հայտնաբերված մեջբերում
0մեջբերող լրատվամիջոց
642սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

684 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 09:25

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատարը կոչ է արել COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել արցախահայերի իրավունքներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա» ռեստորանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, և կան վիրավորներ, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից երկո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ի՞նչ եղանակ է սպասվում

Հոկտեմբերի 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երևանում թալանել են «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնը. հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ

Սեպտեմբերի 25-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանում գործող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնների մեկը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել

Երեկ մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՆԳՆ-ի Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն՝ «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետը, և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված մարմին է հայտնաբերել։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը

Թուրքիան կստանա այն դիզելային վառելիքի մի մասը, որը Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կմատակարարի համաշխարհային շուկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Կրեմլ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ընդունում են եռակողմ հանդիպման անցկացման հիպոթետիկ հնարավորությունը։ Այս մասին The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։ Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում հնարավոր խախտումներով։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.