← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Հայելի

hayeli.am ↗
—տեղ վարկանիշում
0,00վարկանիշի միավոր
0հայտնաբերված մեջբերում
0մեջբերող լրատվամիջոց
642սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

697 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 10:02

Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի, Լազյան փողոցների, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 40, 46, 52, 54, Մխիթար Գոշի փողոցի թիվ 7, Մյասնիկյան փողոցի թիվ 4, 6, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1, 7, Տիգրան Մեծի փողոցի թիվ 55, 59, 61, 63, 65, 67, 71 բազմաբանակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել

Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Հարձակման հետևանքով զոհվել է 21-ամյա մի աղջիկ, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնել են Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունից (ԳԱԻԾ)։ Գնդակոծության ընթացքում վնասվել է քաղաքի ձախ ափին գտնվող «Չեռնիգովսկայա» մետրոպոլիտենի վերգետնյա կայարանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր

Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Նովոսիբիրսկից Մախաչկալա, Ղազախստանի վերևում տագնապի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան

Գևորգ Սուջյանը, որը տարիներ շարունակ գտնվել է ադրբեջանական գերության մեջ, ուղիղ եթերում անդրադարձել է իր ձերբակալությունից հետո տեղի ունեցած մի դեպքի՝ կապված գումարի փոխանցման և այն վերադարձնելու պահանջի հետ։​​

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու տարի առաջ բաց է թողել Կիևի համար շահավետ գործարք կնքելու պահը Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում»

Ռեփեր Ջիգանի նախկին կնոջը՝ բլոգեր Օքսանա Սամոյլովային երեք տարով ներառել են ՌԴ Հարկային դաշնային ծառայության «սեւ ցուցակում»՝ նրան պատկանող Sammy Beauty բրենդի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Համաձայն առկա տեղեկությունների, այս տարվա սեպտեմբերի վերջին հարկայինի աշխատակիցները սկսել են անակնկալ ստուգումներ «Սեմի բյութիում», եւ չեն գտել ընկերության ռեգիստրա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գլխատել է իր երկու ազգականուհիներին

Ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում 47-ամյա տղամարդը գլխատել է իր 65-ամյա եւ 85-ամյա ազգականուհիներին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Նրանց տղամարդը գլխատել է անտառահատ շարժիչավոր սղոցի օգնությամբ։ Տղամարդուն ձերբակալել են հենց դեպքի վայրում։ Տանը նաեւ որոշակի հաշմանդամություն ունեցող մի կին էլ է եղել, ով սակայն չի տուժել։ Դեպքից մի քանի օր առաջ՝ ազգականուհիներից մեկը զանգահարել է

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

«Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ։ Նիկոլի պես գավառական բռնապետին եվրոպական համայնքում դարձրեց «ժողովրդավարական բաստիոնի» բանտապահ ու հայկական «ժողովրդավարության» հայր։ Այժմ թող վայելի այն քաղաքականության պտուղները, որը նաև մեր վզին է փաթաթել։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես հայտնի է, ուղեկցվել են բախումներով, հրդեհներով ու թալանի դեպքերով։ Անկարգությունների ընթացքում գողացել են նաև Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայի» մարզաշապիկներից մեկը, որը կրում է արգենտինացի աստղի ստորագրությունը և ցուցադրված է եղել շրջանակի մեջ։ Տեղեկությունների համաձայն՝ հափշտակվել է նաև Մեսսիի ստորագրությամբ ավագի թևկապը։ Դեպքի մ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France 24 պարբերականը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են: Այս մասին գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում:

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.