← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Yerevan.today

yerevan.today ↗
—տեղ վարկանիշում
0,00վարկանիշի միավոր
0հայտնաբերված մեջբերում
0մեջբերող լրատվամիջոց
162սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

197 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 00:18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին և հետևանքներին: Հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ զեկույցին

«Փաստաթուղթը, որը դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել, տառացիորեն կարող ենք ասել՝ ժամեր առաջ, նույնիսկ չգիտեմ՝ 24 ժամը լրացավ, թե չէ։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ կձևավորենք Հայաստանի Հանրապետության վարքագիծն ու դիրքորոշումը։ Իրավական ասպեկտին ուշադրություն դարձրեցինք կարծում եմ հիմնավոր կերպով․ մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով․ Արարատ Միրզոյան

«Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ ինչ-որ տեղեկություն տեսանք նաև հովվի մոլորվելու մասին։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ, ամբողջ օրը քննարկման էինք այստեղ։ Կհիշեք ինքներդ էլ, բայց նույնիսկ եթե չհիշեք, ես ձեզ վստահեցնում եմ՝ լինում են նաև հայկական կողմից մոլորվող, ճանապարհը կորցնող զինվորներ, հովիվներ, կենդանիներ»,- այս մասին […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 13 մարդ: Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը կանգնեցնելու իրատեսական ճանապարհ է։ «Ինչպես ձևակերպել էր նախագահ Թրամփը, մենք դա անվանում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում։ Սառեց

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ «Հանդիպման ընթացքում ներկայացրի վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու

Բացել սկզբնաղբյուրը ↗

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է հայտնում, ՊՆ-ն, ԱԱԾ-ն ուշացած հերքող-հաստատողի դիրքերում են։ Ադրբեջանցու սահմանահատմանը խորհրդարանում անդրադարձել է ԱԳ նախարար […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

«Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի ունենալով, հետո դրա հետ ի՞նչ եղավ։ Կամ՝ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, որ գնացել էր, նկարներ էր հրապարակում, ասում էր՝ […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝ նախագահ Թրամփը, մարդ է, որն իսկապես առաջ է մղում մարդասիրական նկատառումները։ Ես կցանկանայի ասել, որ դուք նույնպես այդպիսին […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ, էկլեկտիկ մեկնաբանություն է, որովհետև Հայաստանը տարածք է տալիս իր տարածքով, որի վրա ինքնիշխանությունը սահմանափակված է հենց միայն […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին, իրենք վախենում են յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն իշխանական նման վարքագծի մասին խոսել էր և որպես ընտրախախտում էր արձանագրել, ԵԽԽՎ-ն սրա մասին խոսել էր և պահանջ էր դրել դադարեցնել ըն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

«Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը նույնիսկ այդ գնով կմատակարարի՞ անհրաժեշտ ծավալը: Գտնվելով այս բարդ աշխարհաքաղաքական հանգույցում՝ Հայաստանը կարող էր քաղաքականությունը կառուցել հավասարակշռության վրա, […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ համայնքի՝ Մեհրաբի զորամասի հատվածից։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու մասին լուրը […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին

«Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝ ինչքա՞ն ես ծախսում, ինչքա՞ն եկամուտ ես դու քաղում։ Հիմա ավելի հիմնավորեմ իմ հարցը և ասեմ հարցի տողատակերը։ Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնափոխադրումների տարեկան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, նախընտրական թեժ փուլում արձակուրդից վերադարձել, ավագանու նիստ է գումարել և «Ար

Բացել սկզբնաղբյուրը ↗

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հարց է ուղղել Արարատ Միրզոյանին։ «Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղա

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.