← ԶԼՄ-ների վարկանիշ
Քաղաքականություն

Առավոտ

aravot.am ↗
19տեղ վարկանիշում
5,41վարկանիշի միավոր
6հայտնաբերված մեջբերում
5մեջբերող լրատվամիջոց
1 156սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 5
Sputnik Արմենիա2≈ 1,41 միավոր
ՄԱՄՈՒԼ.am1≈ 1,00 միավոր
iLur.am1≈ 1,00 միավոր
Infocom.am1≈ 1,00 միավոր
Հայելի1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

1 209 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 00:17

Մեր աչքով ենք տեսնում, թե ոնց են ՔՊ-ականները բերում՝ սեղաններ գցում եւ այլն։ Դա էլ է ընտրակաշառք, բայց դրա վրա աչք են փակում. Ավետիք Չալաբյան. «Հրապարակ»

Ավելորդ է անգամ Նիկոլ Փաշինյանին ճնշումների մասին փաստարկներ ուղարկելը, քանի որ ինքը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր տեղում քննարկելու նպատակով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նույն մարդն օրերի տարբերությամբ մի դեպքում ասում է, որ միայն իրավապահները պետք է զբաղվեն բոլոր հանցագործություններով, մյուս դեպքում՝ իրավապահների տիրույթում գտնվող հարցերի համար մարդկանց առաջարկում է նամակ գրել… իր էլեկտրոնային փոստին. «168 ժամ»

Սա Փաշինյանի ինքնախոստովանությունն է այն մասին, որ ինքն իշխանությունն ուզուրպացրել է այնքան ու այնպես, որ երբ պետք է՝ հանդես է գալիս որպես պետության ղեկավար, երբ անհրաժեշտ է՝ որպես ցեղապետ կա մաֆիոզ խմբավորման պարագլուխ:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի հարցը Յալթա–2-ում

Հայաստանում կա համոզում՝ բավականին տարածված, որ Ռուսաստանն արդեն «խաչ է քաշել» Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրանից այլեւս չունի ոչ մի ակնկալիք։ Այլ կերպ ասած՝ նրան «դուրս են գրել»։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ համար են այն վերջնագրերը, որ շարունակվում են ԵԱՏՄ–ԵՄ թեմայով։ Եթե Նիկոլ Փաշինյանին «դուրս են գրել» կամ նրա վրա «խաչ քաշել»,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ստեղծվել են իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար. Արթուր Ղամբարյան

Երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոց, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանի քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում. նրան վերադարձնելու են. ԱԱԾ

2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Անի Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ ու բարդություններ են առաջ գալիս, այս պահին սպասում են՝ առողջական վիճակը մի քիչ կայունանա, որ հերթական վիրահատությունն իրականացնեն». «168 ժամ»

«Երեխաներն այստեղ են, դպրոց են գնում, Մասիս են ժամանակավոր տեղափոխվել։ Նրանք Շաքիում են դպրոց գնացել, հիմա ո՛չ Շաքիի անունն են ուզում լսել, ո՛չ Սիսիանի, շատ են լացում, ասում են՝ վատ հիշողություն ունենք, չենք ուզում գնալ»,- նշեց Անիի քույրը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արման Սարոյանը չի վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում․ դատարանը կարճել է գործի վարույթը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հիմքը այն է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջեւ աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սահմանային տարածքների օկուպացիայի և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը. «Փաստ»

Սակայն ամենացավալին այն է, որ պետական կառույցներն ու պատասխանատու մարմինները նախընտրում են լռել կամ խուսափողական պատասխաններ տալ։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինությունը հրաժարվում է պարզաբանումներից, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից պաշտոնապես հայտնում են, թե տարածքները թշնամու ուղիղ նշանառության տակ լինելու պատճառով հնարավոր չէ հստակ տվյալներ տրամադրել կամ վնասի չափը գնահատել։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի Հայ Դատի Հանձնախումբը։ «Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը կ՚ողջունէ Իսրայէլի նախագահ Տիար Իսահակ Հերցոկի պատասխանը՝ մեր 7 Օգոստոս 2026 թուակիր նամակին, որով մեր խոր մտահոգութիւնը յայտնած էինք հայ համայնքին դէմ գործադրուած յարձակումներուն առնչութեամբ եւ կոչ ուղղած՝

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյանը՝ «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտության շուրջ շարունակական երկխոսությունը՝ դրանում ընդգրկելով ոլորտի տարբեր շահառուների: Նա շեշտել է, ո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է․ Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել

Հերթական մեդալը Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է ևս մեկ մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) մամուլի ծառայությունը: 1/4 եզրափակիչում ուկրաինացի մրցակցին հաղթել ու կիսաեզրափակիչ է դուրս եկել 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը։ Մեր մարզիկն ապահո

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Եթե ընդունենք, որ ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ կան քննության արժանի տեղեկություններ, դա դեռ չի պատասխանում ամենակարևոր հարցին. ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ անհրաժեշտ էր ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ։ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակայ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արտահանումը ԵՄ՝ աճել է 51%-ով՝ անցած տարվա 475 մլն դոլարի փոխարեն դառնալով 717 մլն դոլար. Գևորգ Պապոյան

Արտահանումը ԵՄ անդամ երկրների հետ (2025թ․ հունվար-սեպտեմբերը համեմատած 2026թ․ հունվար-սեպտեմբերի հետ)։ Բուլղարիա՝ աճել է 4,9 անգամ Մալթա՝ աճել է 4,8 անգամ Ավստրիա՝ աճել է 3,1 անգամ Լեհաստան՝ աճել է 3 անգամ Էստոնիա՝ աճել է 2,8 անգամ Սլովենիա՝ աճել է 2,7 անգամ Ֆինլանդիա՝ աճել է 2,5 անգամ Լիտվա՝ աճել է 2,4 անգամ Կիպրոս՝ աճել է 2,2

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սերժ Սարգսյանը հետևել է Աղասի Ինանցի կազմակերպած «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի ընթացքին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի շախմատի ակադեմիա էր այցելել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հետևելու Աղասի Ինանցի կազմակերպած «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի ընթացքին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սուրեն Պապիկյանն ընթրել է գործընկերոջ՝ Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարարի հետ

Ընթրիք գործընկերոջս՝ Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ սոցիալական էջերում։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրեմլում սկսել են զգուշորեն խոսել ուկրաինական պատերազմի ավարտին մոտենալու մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գործընթացը շարժվում է դեպի կարգավորում։ Նրա խոսքով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում կայ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.