← ԶԼՄ-ների վարկանիշ
Քաղաքականություն

Առավոտ

aravot.am ↗
19տեղ վարկանիշում
5,41վարկանիշի միավոր
6հայտնաբերված մեջբերում
5մեջբերող լրատվամիջոց
1 156սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 5
Sputnik Արմենիա2≈ 1,41 միավոր
ՄԱՄՈՒԼ.am1≈ 1,00 միավոր
iLur.am1≈ 1,00 միավոր
Infocom.am1≈ 1,00 միավոր
Հայելի1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

1 202 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 21:29

ՀԱԵ դեմ պայքարում իշխանությունը պարտվել է․ Բագրատ սրբազանը արտահերթ ընտրությունները քող է համարում

«Հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին․ հավանաբար ուրիշ թեմա կա ներսը առաջ տանելու, հավանաբար հանձնվելու ինչ-որ թեմաներ կան և փորձում է այս ճանապարհով առաջ բերել»,- դատարանի մոտ, «18 արդարների» գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին հարցին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կանխվել է Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իրանը կարողացել է հիմնարար կերպով փոխել ուժերի հավասարակշռությունը Հորմուզի նեղուցում

Միացյալ Նահանգներն ու Իրանը այժմ կամքերի պայքարի մեջ են՝ փորձելով պարզել, թե որ կողմը կարող է ավելի երկար դիմանալ տնտեսական ցավին և ռազմական ճնշմանը։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ձեռնպահ են մնացել այնպիսի քայլերից, որոնք կարող են լրջորեն սրել լարվածությունը, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից, քանի որ երկուսն էլ կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նախարար Դավիթ Թադևոսյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել

Խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Մեր պահանջն է, որ ներդրվեն առաջին հերթին հայցերի վաղաժամ մերժման մեխանիզմներ SLAPP դեպքերի հետ կապված, որ դրանք նույնիսկ չհասնեն դատարաններ, այլ հենց առաջին ատյանում մերժվեն դեպքերը»

Ըստ Նվարդ Մարգարյանի՝ SLAPP-երը նպատակ ունեն ազդակիր համայնքների ներկայացուցիչներին լռեցնելու։ Նա այս առիթով բերեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիների օրինակը․ «Այս ռազմավարական հայցերն ունենում են վախեցնող, զսպող մեխանիզմներ մնացած բոլոր համայնքների կամ ազդակիր համայնքների բնակիչների համար, որ իրենք ընդհանրապես մոտիվացված չլինեն խոսել հանրային հարցերի մասին, որոնք անհանգստացնու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հանդեպ Նեապոլում դրսևորվող առանձնահատուկ ակնածանքին և սրբի մասունքների պահպանությանը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հիշատակեց 2000 թվականին Ս․ Հովհաննես Պողոս Բ պապի կողմից Հայոց Եկեղեցուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի ընծայումը, ինչպես նաև սրբի մասունքների վերազետեղման առիթով 2015 թվականին Նեապոլ կատարած իր այցը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Այո, փոխվում են ընկալումները, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի ընկալումն է փոխվել»․ Փաշինյանը՝ իր ստերի մասին

Մենք մեր ստացած գիտելիքի հիման վրա պետք է չվախենանք փոխվել, որովհետեւ նա, ով իր ստացած գիտելիքի հիման վրա չի փոխվում, դա տգիտություն է։ Մենք պետք է տգիտությունից դուրս գանք, այդ թվում՝ մեր պատմության չիմացության տգիտությունից պետք է դուրս գանք։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ժորա Սիմոնյանը չեմպիոնական գոտի է նվաճել

«Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր է։ Այն մեծ նշանակություն ունի իմ մարզական կարիերայի համար, քանի որ կարողացա նվաճել Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը։ Յուրաքանչյուր մենամարտ ինձ ավելի ուժեղ ու փորձառու է դարձնում»

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Համարում եմ, որ կառավարությունն է դատի տալիս ինձ, և ես անպաշտպան եմ»․ Նազելի Վարդանյան

Նազելի Վարդանյանը հայտնեց, որ Հանրային խորհրդում արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկում է եղել, և նրանք համաձայնություն են տվել քննարկել իրենց հետ, ներկայացնել ԱԺ SLAPP վերաբերյալ օրենսդրության փոփոխությունը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Meta-ն տուգանվել է 25 մլրդ դոլարով՝ օգտատերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների համար

Դատարանի գնահատմամբ՝ ընկերությունը 2010-2021 թվականներին դիտավորյալ թաքցրել է, որ օգտատերերի տվյալները հասանելի են դարձել երրորդ կողմերին՝ առանց նրանց համաձայնության։

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

«Չէ, ես մտավախություն չունեմ։ Ես կարծում եմ, որ թյուրիմացություն կա՝ կապված արտաքին գործերի նախարարի ասածի հետ, որովհետեւ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում ամեն ինչ շատ հստակ գրված է»։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար

«Վերջին երեք տարում սա կլինի արդեն չորրորդ ձեռագիրը, որը պետության աջակցությամբ ձեռք ենք բերում Մատենադարանի համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Միաժամանակ, «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում Մատենադարանը նախատեսում է նախաձեռնել համահայկական դրամահավաք՝ Ջեսելսոնի հավաքածուի բոլոր հինգ հայկական ձեռագրերի ձեռքբերման նպատակով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արհեստական բանականություն՝ առողջապահությունից մինչև տիեզերք. ի՞նչ կտա Հայաստանին 4.2 միլիոն եվրո բյուջեով WARIE նախագիծը

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն էլ շեշտեց՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան չունեն նավթի, գազի պաշարներ, բայց դրա փոխարեն ունեն ուղեղներ, որոնց միջոցով և այս ծրագրի շնորհիվ կկարողանան լուծել ապագայի մարտահրավերները:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Արմեն Աշոտյան

Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր: Եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների:

Բացել սկզբնաղբյուրը ↗

«ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից, բա ինչո՞ւ ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը եւ դիտարկմանը, որ ՀՀ ԿԲ նախագահը ապոկալիպսիս է կանխատեսել՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու։ Ովքեր որ խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում»։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պապիկյանի և Չեխիայի փոխվարչապետի հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սիլվա Ադամյանը հիշել է՝ ինչպես Արսեն Թորոսյանի հայրը վիրավորեց ու դուրս շպրտեց Ամուլսարի թեմայով զեկույց ներկայացնող բնապահպաններին

Այդ տղաները հենակետեր ունեին և պահում էին, որպեսզի հանքը չշահագործվի։ Այդ հենակետերում էին նստած։ Երբ գնացին բանակ, այդ հենակետերը վերացան։ Տղաների զոհվելուց և Արցախյան պատերազմում պարտությունից հետո ժողովուրդը թևաթափ եղավ։ Արցախյան պատերազմը կոտրեց բոլորին, մենք էլ ենք կոտրվել։ Արցախի հանձնումը գիտեք՝ ինչպես է ազդել մարդկանց վրա։ Բայց փաստ է, որ խնդրի բարձրաձայնմանը նպաստել են ոչ միայն այդ ակտիվ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.