← ԶԼՄ-ների վարկանիշ
Սպորտ

Armsport.am

armsport.am ↗
10տեղ վարկանիշում
10,24վարկանիշի միավոր
22հայտնաբերված մեջբերում
6մեջբերող լրատվամիջոց
284սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 6
Հայելի9≈ 3,00 միավոր
BlogNews.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր
PanARMENIAN.Net1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

308 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 03:05

Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կարվախալը բացահայտել է Խետաֆե տեղափոխության բոլոր փակագծերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսպանական «Խետաֆեն» պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Դանիել Կարվախալի տեղափոխության մասին։ 34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հերթական մրցումային օրը՝ հոկտեմբերի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ընդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ Բելինգհեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է տպավորություններով «արքայական» ակումբի կազմում իր 150-րդ՝ հոբելյանական հանդիպումն անցկացնելու կապակցությամբ, ինչպես նաև խոսել է թիմում ունեցած իր ներկայիս դերի մասին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը դիտարկում է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին կկանգնի դատարանի առջև անչափահասի վրա իր շներից մեկի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակում «Նյուրնբերգը» հյուրընկալվելիս ուժերն է չափել «Էներգի Կոտբուսի» հետ և լարված պայքարում կորզել ոչ-ոքի՝ 1:1: Հյուրերի կազմում հանդիպման հերոս է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը երկրորդ խաղակեսում դուրս է եկել փոխարինման և խաղավերջում հավասարեցրել հաշիվը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, հյուրընկալվելիս կմրցի «Բետիսի» հետ։ Հանդիպումը կկայանա Սևիլիայի «Օլիմպիկո դե Սևիլիա — Լա Կարտուխա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով Լա Լիգայի նախագահ և Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Խավիեր Տեբասի անհապաղ հրաժարականը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էլ Կլասիկոն՝ առանց Վինիսիուսի՞․ Ռեալի բողոքարկումը մերժվել է, ակումբը դիմում է ծայրահեղ քայլի

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեն այսօր մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքը՝ կապված թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի 4-խաղյա որակազրկման հետ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 ՀՊԼ. Ալաշկերտը տնային խաղում խոշոր հաշվով հաղթեց Սյունիքին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում խոշոր հաշվով առավելության հասավ «Սյունիքի» նկատմամբ (5-1)։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռոնալդուն աստիճանաբար ջնջում է մեր հիշողությունից այն բոլոր լավ բաները, որ պարգևել է մեզ. Ժեզուշի փաստաբան

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի փաստաբան Լուիշ Միգել Էնրիկեն խոսել է 72-ամյա մասնագետի և Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նրա հեռանալը լավագույն որոշումը կլինի Ռեալի համար. Դեսայի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսել Դեսային կիսվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ իր կարծիքով՝ մադրիդյան ակումբին խորհուրդ տալով վաճառել բրազիլացուն։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.