← ԶԼՄ-ների վարկանիշ
Սպորտ

Armsport.am

armsport.am ↗
10տեղ վարկանիշում
10,24վարկանիշի միավոր
22հայտնաբերված մեջբերում
6մեջբերող լրատվամիջոց
284սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 6
Հայելի9≈ 3,00 միավոր
BlogNews.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր
PanARMENIAN.Net1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

293 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 21:22

🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» սեփական հարկի տակ 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կընդունի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես են թիմի ֆուտբոլիստներն արձագանքում հարձակվող Կիլիան Մբապեի մասին սոցցանցերում տարածված մեմերին, որոնցում ֆրանսիացուն հումորային կերպով ներկայացնում են որպես բռնապետի։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը կազմել է բոլոր ժամանակների մեծագույն կիսապաշտպանների իր լավագույն հնգյակը։ Գերմանացի խաղացողի ընտրության մասին հաղորդում է The Touchline-ը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

«Ոսկե գնդակի» քվեարկությունն արդեն ավարտվել է։ Հեղինակավոր մրցանակն իր նոր տիրոջը կգտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թանկ գնով տրված հաղթանակ․ Խվիչայից հետո ՊՍԺ-ն կորցրել է ևս երկու առաջատարի

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (4-2) և շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

📷 Բարսելոնան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ ՊՍԺ-ի երկրպագուների սկանդալային պաստառի պատճառով

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով քննության առնել «Պարի Սեն Ժերմենի» երկրպագուների վարքագիծը և այն սկանդալային պաստառը, որը ցուցադրվել էր «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպման մեկնարկից առաջ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արթուր Ղարիբյանը՝ հավաքականում խփած գոլի և Սպերցյանի խաղամակարդակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը լրագրող Նորիկ Սերոբյանի հետ զրույցում կիսվել է ազգային թիմում իր նորամուտի տպավորություններով, խոսել խփած գոլի և առաջիկա հանդիպումների մասին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» հոկտեմբերի 21-ին «Սան Սիրո» մարզադաշտում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»։ Առաջին երկու տուրերից հետո «ներաձուրիները» դեռևս միավոր չեն վաստակել, մինչդեռ ուկրաինական ակումբն անպարտելի է և իր ակտիվում ունի 4 միավոր։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Չեմ կարծում, թե որևէ մեկին ստվերում եմ թողել․ Դուեն ակնարկել է Յամալին

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ փարիզցիների 21-ամյա հարձակվող Դեզիրե Դուեն, ով դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կվարացխելիայի համար մրցաշրջանն ավարտվա՞ծ է․ ինչ է հայտնի վրացի ֆուտբոլիստի վնասվածքից

«Պարի Սեն Ժերմենի» և Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է տևական ժամանակով դուրս մնալ շարքից։ Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել հոկտեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հաղթական հանդիպմանը (4:2)։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նրանք խաղում միջինը 4 գոլ էին խփում, իսկ մենք բաց թողեցինք ընդամենը երկուսը. Լուիս Էնրիկե

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ո՛չ և վերջ. ինչպե՞ս Ռաֆինյան կտրուկ լքեց հարցազրույցի գոտին

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտությունից հետո (2:4) կատալոնական «Բարսելոնայի» ավագ և վինգեր Ռաֆինյան ամփոփել է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած դիմակայությունը, խոսել իր ֆիզիկական վիճակի և կիրակի օրը կայանալիք «Էլ Կլասիկոյի» մասին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

Պորտուգալական հեղինակավոր «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում հիմնադրվող «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծին։ 2027 թվականի ամռանը նախատեսված պաշտոնական բացմանն ընդառաջ՝ նախագծի նախապատրաստական աշխատանքները թևակոխել են նոր և առանցքային փուլ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից, բայց օգնության հասավ հայրենակիցը. Ալ-Նասրի դժվարին հաղթանակը

Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ-Նասրը» Էր Ռիադի «Ալ-Ավվալ» մարզադաշտում հյուրընկալեց «Նեոմին» և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥📷 ՉԼ․ Կորուստներով ու գոլերով լի սուպերխաղ. գործող չեմպիոն ՊՍԺ-ն հաղթեց Բարսելոնային

Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ՝ «Պարկ դը Պրենս» մարզադաշտում, հյուրընկալեց կատալոնական «Բարսելոնային»։ Անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերի սպասարկած դրամատիկ ու գոլառատ հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.