← ԶԼՄ-ների վարկանիշ
Սպորտ

Armsport.am

armsport.am ↗
10տեղ վարկանիշում
10,24վարկանիշի միավոր
22հայտնաբերված մեջբերում
6մեջբերող լրատվամիջոց
284սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 6
Հայելի9≈ 3,00 միավոր
BlogNews.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր
PanARMENIAN.Net1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

308 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 02:12

Բարսելոնան հզոր համալրում է ստանում ՊՍԺ-ի դեմ վճռորոշ խաղից առաջ. Ռոմանոն մանրամասներ է հայտնել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բարսելոնայի կիսապաշտպանը խոստովանել է, որ ստիպված է եղել հոգեբանի դիմել

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն անկեղծացել է՝ խոստովանելով, որ ստացած վնասվածքների պատճառով հոգեբանական բարդ շրջան է անցկացրել և ստիպված է եղել դիմել մասնագետի օգնությանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում (2:4) դարձել է դուբլի հեղինակ և միանգամից երկու պատմական ռեկորդ սահմանել՝ գերազանցելով Լիոնել Մեսսիի նվաճումները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Actu Foot-ը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

📷 Վիկտոր Օսիմհենի հղի սիրելին հայտնվել է շղթայական վթարի կենտրոնում

Ստամբուլի «Գալաթասարայի» և Նիգերիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի սիրելին՝ 26-ամյա մոդել Ստեֆանի Քիմ Լադևիգը, երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստի ընտրյալը գտնվում է հղիության 8-րդ ամսում։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Եթե ինչ-որ մեկը մահանում էր խաղադաշտում, դա նրանք էին. Մոուրինյուի և Գասպերինիի հեռակա բանավեճը

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի ամենադրամատիկ դիմակայություններից մեկում Մադրիդի «Ռեալը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ։ Գոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակ. մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և հռոմեացիների մասնագետ Ջան Պիերո Գասպերինին տրամագծորեն հակառակ գնահատականներ են տվել խաղին՝ հեռակա բանավեճի մեջ մտ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երբ եկա, ինձ վրա ծիծաղում էին. Վինիսիուսը խախտել է լռությունը՝ պատասխանելով քննադատներին ու մրցավարներին

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ռոմայի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից (4:3) հետո Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խախտել է լռությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն անկեղծ զրույց է ունեցել լրագրողների հետ՝ անդրադառնալով «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաներից իր հասցեին հնչած սուլոցներին, փոխարինման ժամանակ իր դրսևորած զայրույթին, Լա լիգայում ստացած 4-խաղյա որակազրկմանը և մրցավարների կողմնա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տունը տանիքից չեն կառուցում. Յագելոնիայի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի շրջանակում կայանալիք «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ լեհական ակումբի գլխավոր մարզիչ Ադրիան Սեմյենեցը կիսվել է սպասումներով և անդրադարձել թիմի ներկայիս ճգնաժամին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վինիսիուսը պոռթկացել է Ռոմայի դեմ խաղում, Մոուրինյուն պատասխանել է բրազիլացուն

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բուռն դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբ, երբ վերջինս Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ իտալական «Ռոմայի» դեմ հանդիպման (4:3) ընթացքում փոխարինել է նրան։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆավորիտ դառնում են խաղի ընթացքում՝ խաղադաշտում ճիշտ որոշումներ կայացնելու շնորհիվ. Տուլիպա

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ կայացել է երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի նախախաղային մամուլի ասուլիսը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 ՉԼ․ Բարսեղյանի Սլովանը պարտվեց, Ասթոն Վիլան ջախջախեց Ֆեներբահչեին, այլ արդյունքներ

Հոկտեմբերի 14-ին կայացան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի ինը հանդիպումներ, որոնք առանձնացան գոլային հրավառությամբ, դրամատիկ վերջաբաններով և անակնկալ արդյունքներով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

🎥 ՉԼ․ Ռեալի հետ չեն կատակում․ արքայական ակումբը գերկամային հաղթանակ տարավ Հռոմում

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս ֆանտաստիկ սցենարով ընթացած խաղում կամային հաղթանակ կորզեց «Ռոմայից»՝ առավելության հասնելով 4:3 հաշվով։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.