
Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ
Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս
Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։
423 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 00:37

Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում կանխել են Հայաստանից դեպի ԱՄՆ խոշոր չափերի ծխախոտային արտադրանքի ապօրինի տեղափոխման փորձը։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Դատական այս ակտի հիման վրա՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, անշարժ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով միջոցներ կձեռնարկի։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Մխիթար Վարագյանն ու նրա թիմը ընտրությունների են գնում «Շենացնենք միասին» կարգախոսով և ընտրություններից հետո պատրաստ են համագործակցել՝ իրենց բնութագրմամբ, բոլոր առողջ ուժերի հետ:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել ՆԳ նախարար Լորան Նունյեսի հրաժարականը։ Փոխարենը նա նախարարին հանձնարարել է վերանայել զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած միջոցներն ու գործողությունների մեթոդները։
Բացել սկզբնաղբյուրը ↗
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կառավարության կազմում կադրային մի շարք փոփոխություններ իրականացնելու առաջարկների փաթեթ։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դրանք քննարկվել են հոկտեմբերի 19-ին։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը բավարարվել է. դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39.128.615 դրամ:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Թրամփը հայտարարել է, որ եթե Իսրայելի իշխանության ղեկին Նեթանյահուին փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգները ստիպված կլինի ինքնուրույն դիմակայել Իրանին։ «Ես մտադիր չեմ դա անել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Իրանի խորհրդարանը հաստատել է Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիի թեկնածությունն այդ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը և նոր ավելի խիստ պատժամիջոցներ չսահմանելու որոշումը հիմնավորել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությամբ։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները։
Բացել սկզբնաղբյուրը ↗
Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:
Բացել սկզբնաղբյուրը ↗
Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնռայթ ռազմաբազայում հոկտեմբերի պայթյուն է եղել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են Global News-ի աղբյուրները, զոհվել է առնվազն 7 մարդ, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։
Բացել սկզբնաղբյուրը ↗
ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների արձակումների վերաբերյալ տվյալների փոխանցումը։ Այդ մասին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բացել սկզբնաղբյուրը ↗Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։
Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։
Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։
Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։
Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։
Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։
Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։
Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։
Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք: