Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը վերջնական է դարձել
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։

Բոլոր աղբյուրները












