«Զինծառայողների մահվան դեպքերի քննությունը չպետք է վերածվի առանձին, հարմար պատճառների որոնման։ Անհրաժեշտ է բացահայտել բոլոր հնարավոր հանգամանքները»
Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Եթե զորակոչիկի մարմնի վրա առկա են եղել այնպիսի դաջվածքներ կամ այլ ակնհայտ նշաններ, որոնք, մասնագետների գնահատմամբ, կարող էին վկայել ինքնասպանության հակվածության մասին, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դրանք վրիպել ռազմաբժշկական հանձնաժողովի, ինչպես նաև զորակոչիկին զննող մասնագետների ուշադրությունից։

Բոլոր աղբյուրները

ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է Հրապարակել են առաջինը
Հայելի










