← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Alphanews

alphanews.am ↗
26տեղ վարկանիշում
1,41վարկանիշի միավոր
2հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
179սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Голос Армении2≈ 1,41 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

194 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 21:15

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված դատական նիստերը։ Դատարանը կքննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկամսյա կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակին և ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը՝ դա անվանելով ժողովրդավարական սկզբունքների հետ հակասող քայլ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու աջակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու աջակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է նաև գրավ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է․ Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է ևս մեկ մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) մամուլի ծառայությունը:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մոտենում է ավարտական փուլին․ Յուրի Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ նշելով, որ իրավիճակը զարգանում է այդ ուղղությամբ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երկխոսություն Մոսկվայի հետ․ Վրաստանը ՌԴ-ի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Գեորգի Զուրաբաշվիլին։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պայքարի մեջ չենք մտել, որ հանձնվենք․ Լենա Մաթևոսյան

Ստեփանավանում մեր թեկնածուին երկու ամսով կալանավորելու որոշումը մեզ համար սպասելի էր, քանի որ հասկանում ենք՝ ընտրություններին ընդամենը չորս օր է մնացել, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում հաղթելու բոլոր շանսերն ուներ», — դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սա տոտալ բռնաճնշումների ժանրից է․ Սևակ Խաչատրյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

Մենք վաղուց էինք ասել, ես ինքս էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ այն ուժերը, որոնք կհանդգնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարներին հակառակ բան ասել կամ փորձեն ընդդիմանալ ու առաջադրվել, ենթարկվելու են տոտալ բռնաճնշումների։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մինչ օրս որոշում չկա, իսկ «Հրազդան ցեմենտ»-ը պարապուրդի մեջ է․ Արսեն Պողոսյան

Սեպտեմբերի 30–ին դիմել ենք սնանկության կառավարչին` «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքն ուղիղ վաճառքի տարբերակով ձեռք բերելու նպատակով։ Դիմումը քննարկվել է, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել պարտատերերի ժողով, որի արդյունքում կազմվել է դրական եզրակացությամբ արձանագրություն։ Այս մասին «Հրազդան ցեմենտ» գործարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պրոյեկտ Ինտեր-Ի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում. Ռուբեն Մխիթարյան

Այն վախերը, որոնք ունեն Ստեփանավանի անձնակազմը, իշխանություններն ու իրենց աջակցող քաղաքացիները, վաղուց էին ցույց տալիս, քանի որ նրանց ցայտնոտի մեջ լինելը հենց դրա մասին է խոսում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն՝ անդրադառնալով կուսակցության գրասենյակում տեղադրված տեսախցիկներին և ենթադրյալ ընտրակաշառքի դրվագներով շրջանա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սա իշխանությունների վախերի դրսևորումն է․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ստեփանավանում, վկայում է մի բանի մասին. իշխանությունները նույնպես գիտակցում են, որ պարտվելու են։ Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Հրազդան ցեմենտ»-ի ապագան անորոշ է․ ընկերությունը 560 մլն դրամի վնաս է կրել

«Հրազդան ցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված անորոշությունը վտանգում է հարյուրավոր աշխատատեղեր, պատճառում խոշոր ֆինանսական վնասներ և խաթարում գործընկերային հարաբերությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության աշխատակիցներից մեկը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունը կարող է փոխշահավետ համագործակցության հեռանկարներ բացել․ Վլադիմիր Կիրեև

Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հնարավոր պայմանավորվածությունները։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արամ Վարդևանյանը Դոհայում քննարկել է հայ-կատարական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները կարող են աղետալի լինել․ Արթուր Խաչատրյան

Նույնիսկ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների վերաբերյալ հաշվարկների միայն 50 տոկոսն իրականություն դառնա, Հայաստանին կարող է շատ լուրջ, անգամ ապոկալիպտիկ ապագա սպասել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ուիթքոֆի այցը չի երաշխավորում առաջընթաց Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Մալեկ Դուդակով

Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցին և Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարներին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վախ տարածելով՝ փորձում են ընտրական առավելություն ստանալ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.