← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Ազգ

azg.am ↗
23տեղ վարկանիշում
2,00վարկանիշի միավոր
4հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
65սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Առավոտ4≈ 2,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

70 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 20:26

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը. Միրզոյանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին - Ազգ

Լրագրողներն այսօր ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ կարող է արդյոք Անկարայի և Բաքվի միջև հնարավոր լարվածությունն ազդել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա և նպաստել սահմանի բացմանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x պետությունները կարող են y-ին հանել ԵԱՏՄ-ից. ԱԳՄԱ նախարար - Ազգ

Զեկույցը երեկ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Մենք ծանոթանում ենք, վերլուծում ենք և վստահ եղեք, որ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գալու են, ID-ն ճտցնեն, սկաներով անցնեն, գնան. կասկածելի իրավիճակի դեպքում back office-ում նստած է մեր սահմանապահը. Միրզոյան - Ազգ

ԹՐԻՓՓ ընկերության անվտանգության աշխատակիցները չեն կարող իրականացնել սահմանապահների կամ մաքսավորների գործառույթը. դա շարունակելու է մնալ Հայաստանի բացառիկ իրավունքը, թեև հնարավոր է, որ ոչ սահմանապահների, ոչ մաքսավորների ընդհանրապես չհանդիպեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ՝ դա որքանով է գործընկերային. Միրզոյան - Ազգ

Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին այսօր հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պատկան մարմինները թաքցրել են, որ ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ - Ազգ

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ համայնքի՝ Մեհրաբի զորամասի հատվածից։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանին չեն կարող հեռացնել ԵԱՏՄ-ից՝ առանց նրա ցանկության. ՔՊ-ական պատգամավոր - Ազգ

Հայաստանին չեն կարող հեռացնել Եվրասիական տնտեսական միությունից՝ առանց նրա ցանկության, նույնիսկ եթե մյուս անդամ պետությունները նման մտադրություն ունենան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում են դեմոկրատական և ընտրական ինստիտուտները. Սուրենյանց - Ազգ

«Ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում են դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»,- այս տողերը գրել եմ երեկ՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի շարունակական գրառումներից հետո:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իշխանությունը վախենում է յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ. Ղազինյան - Ազգ

Իշխանությունները վախենում են ոչ թե թեկնածուից, այլ իրավիճակից։ Իրենք վախենում են յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է ձնագնդիի էֆեկտ ունենալ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գրպանից գումար հանելն ընտրակաշա՞ռք է ենթադրում. ՀԿԿ-ն չի հերքում, որ տեսանյութերը մոնտաժվում են. Ղազինյան - Ազգ

Եթե ինչ-որ մեկը որոշի ինքնագործունեությամբ զբաղվել, դա իր սեփական պատասխանատվությունն է` մեր շարքերից հեռացնելու բոլոր հետևանքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Ստեփանավան համայնքում իրենց թեկնածուի կողմից ընտրակաշառք բաժանելու տեսանյութին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մեր իրավապահ մարմինները պատանդ են Փաշինյանի ձեռքին. Դավիթ Ղազինյան - Ազգ

Հայաստանի իշխանությունների վարքագիծը խոսում է նրանց վախի և թուլության մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան»-ի 14 ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուի ձերբակալմանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գիտեք, թե չե՞ն ասելու նույնը «միջազգայնորեն ճանաչված սահմանների» շրջանակում. Հակոբ Բադալյան - Ազգ

Նշել եմ տարբեր առիթներով, որ մարդիկ, որոնք այսօր իբրեւ թե «միջազգային ճանաչված սահման չլինելու» հանգամանքով արդարացնում են, լեգիտիմացնում են, «հիմնավորում» են Արցախի կորուստը, նույն դեմքով, ձայնի նույն առոգանությամբ եւ «համոզչությամբ», նույն «տեմբրով» արդարացնելու են, լեգիտիմացնելու եւ հիմնավորելու են ցանկացած այլ կորուստ՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Անելու են, չկասկածե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տեսանյութ. Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում - Ազգ

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.