← ԶԼՄ-ների վարկանիշ
Սպորտ

Mediamax Sport

sport.mediamax.am ↗
—տեղ վարկանիշում
0,00վարկանիշի միավոր
0հայտնաբերված մեջբերում
0մեջբերող լրատվամիջոց
68սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

69 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 20:24

Ազատ ոճի ըմբշամարտի թիմը Մ-23 տ․ ԱԱ-ում նվաճել է մեկ մեդալ

Հայաստանի ազատ ոճի հավաքականի ներկայացուցիչներից մեդալակիր է դարձել մեկ հոգի։ Մինչեւ 61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը երրորդ տեղի համար պայքարում 14։9 հաշվով առավելության է հասել Բեհրուժբեյ Թուրանմուրադովի (Ուզբեկստան) նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալ։ Ավելի վաղ հունահռոմեական ոճի թիմից արծաթե մեդալակիրներ էին դարձել Մարտիկ Պետրոսյանը եւ Գասպար Տերտերյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էմմա Պողոսյանը երիտասարդական ԵԱ-ի չեմպիոնն է

Նա մինչեւ 86 կգ քաշային կարգում հաղթել է երկամարտի 249 կգ արդյունքով: Պողոսյանը պոկել է 112 կգ ու վարժությունում արծաթե մեդալ նվաճել: Հրումում ավելի հաջող է հանդես եկել ու գրանցել 140 կգ՝ զբաղեցնելով 1-ին տեղը: Մարտին Պողոսյանը Մ-23 տարեկանների պայքարում փոխչեմպիոն է դարձել: Նա մինչեւ 85 կգ քաշային կարգում 343 կգ արդյունք է գրանցել: Այսօր կայանալիք մրցումային վերջին օրը Մ-23 տ. առաջնության գերծանր

Բացել սկզբնաղբյուրը ↗

4 հայ մարմնամարզիկ Աշխարհի առաջնության եզրափակչում է

Համլետ Մանուկյանը նժույգթափերի վարժության որակավորումը հաղթահարել է առաջին տեղով, նա վաստակել է 14.933 միավոր։ Եզրափակչում է նաեւ Մամիկոն Խաչատրյանը, ով 14.733 միավորով 4-րդն է։ 4-րդ արդյունքով (14.233) օղակների վարժության եզրափակիչ է անցել նաեւ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, իսկ Արթուր Դավթյանը 2-րդն է հենացատկում՝ 14.633 միավոր։ Եզրափակիչները կայանալու են հոկտեմբերի 24-25-ին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

Այս պահին նա հետվիրահատական շրջան է անցնում, ինչից հետո կվերադառնա մարզումներին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Ավելի վաղ, Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել էր ԱԱ մեկնող մարզիկների անունները, եւ Ալեքսանյանն այդ ցանկում չկար։ Mediamax Sport-ին մարզիչն ասել էր, որ բժիշկների կարծիքով՝ նա վիրահատության կարիք ունի։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուդոլֆ Գարբոյան․ ԵԱ-ի բրոնզե մեդալն ինձ կօգնի հետագայում բարելավել արդյունքս

Ռուդոլֆ Գարբոյանը բռնցքամարտի մինչեւ 23 տարեկանների պայքարում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, ապա նաեւ չեմպիոն։ Այս տարի նա առաջին անգամ մեդալ նվաճեց նաեւ մեծահասակների ռինգում՝ Եվրոպայի առաջնությունում կանգնելով պատվոհարթակի երրորդ աստիճանին։ World Boxing-ի կազմում ընդգրկվելուց հետո Սոֆիայում կայացած ԵԱ-ն առաջինն էր Հայաստանի ներկայացուցիչների համար ու 40 երկրների պայքարում նրանց հաջողվեց նվաճել եր

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մ-23 տ․ ԱԱ-ում այսօրվանից պայքարի դուրս կգան ազատ ոճի ըմբիշները

Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից հանդես կգա 5 ըմբիշ։ 1/8 փուլից ելույթը կսկսեն Սարգիս Բեգոյանը (61 կգ), ում մրցակիցը դեռ հայտնի չէ, ինչպես նաեւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), ով էլ կմրցի Քոբի Մերիլի (ԱՄՆ) դեմ։ Գրիգոր Չոլակյանը (74 կգ) որակավորման փուլում կհանդիպի Յոն Մարչուին (Ռումինիա), Ռազմիկ Երեմյանը (86 կգ)՝ Յոզեֆ Պոյրերին (Կանադա), իսկ Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)՝ Արսլան Բագաեւին (Ռուսաստան)

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Օլիմպիակոս»-ը Եվրոպայի Լիգայում հաղթել է «Օլիմպիկ»-ին

Մարսելի «Օրանժ Վելոդրոմ»-ում տեղի ունեցած խաղի միակ գոլը 42-րդ րոպեին խփել է Սանտյագո Հեցը: Հատկապես լավ հանդիպում է անցկացրել «Օլիմպիակոս»-ի դարպասապահ Ստեֆան Օրտեգան, որը 5 հարված է հետ մղել ու գոլ չի ընդունել: Նաիր Տիկնիզյանը պահեստայինների նստարանին է եղել ու փոխարինման է մտել 72-րդ րոպեին: Նրա թիմը մրցաշարում տարել է 2-րդ հաղթանակն ու 6 միավորով Եվրոպայի Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Արարատ-Արմենիա»-ն «Յագելոնիա»-ի դեմ խաղի կարեւոր հատվածներում սխալվեց ու զիջեց 1:3 հաշվով

Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվել է լեհական «Յագելոնիա»-ին ու զիջել 1:3 հաշվով: Թեեւ 11-րդ րոպեին առաջինը Մանուել Տուլիպայի սաներն են հաշիվը բացել, աչքի է ընկել Զիդան Բանջակին, սակայն 2 րոպե անց տանտերերը խփել են պատասխան գնդակը: Կամիլ Յոզվակի գոլից հետո «Արարատ-Արմենիա»-ի դարպասը գրավել են նաեւ Ռոդրիգո Կենսեյսաոն ու Ուսմանե Սոուն: «Փորձեցինք ավելի լավ խաղալ, ավելի շատ հարվածներ կատարեցինք ու անկյո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Շախմատային «նկարիչ» Ռաֆայել Վահանյանը նշում է 75-ամյակը

Այսօր գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստ Ռաֆայել Վահանյանի 75-ամյակն է: ԽՍՀՄ-ի չեմպիոն, Օլիմպիադաների եւ թիմային Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոնի, վետերանների Աշխարհի չեմպիոնի պատվին Mediamax Sport-ը ներկայացնում է տարիներ առաջ գրոսմայստեր, գրող ու լրագրող Գենադի Սոսոնկոյին պատրաստած անդրադարձը: Առաջին լուրջ պայքարը 1970-ականների սկզբին ասպարեզ էին եկել բազմաթիվ խոս

Բացել սկզբնաղբյուրը ↗

2 օր ու 78 գոլ․ ՉԼ-ի պատմության ամենաարդյունավետ տուրը

Այս երկու օրվա ընթացքում կայացած խաղերում թիմերը խփել են 78 գոլ՝ 7-ով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այն սահմանվել էր 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի երրորդ տուրում։ Երեկվա կենտրոնական դիմակայություններից երկուսում եւս գրանցվել են ռեկորդներ։ «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 4։3 հաշվով հաղթել է «Ռոմա»-ին։ Իսպանացիների առաջին գնդակը խփել է Կիլիան Մբապեն։ Նա ՉԼ-ում գոլերի քանակը հասցրել է 72 գոլի ու ընդգրկվել ռմբարկունե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երիտասարդական ԵԱ-ի 2-րդ ոսկին. Նարեկ Գրիգորյանը 1-ինն է

Հայաստանի 2-րդ ոսկե մեդալը նվաճել է Նարեկ Գրիգորյանը: Նա մինչեւ 75 կգ քաշային կարգում երկամարտի 322 կգ-ով լավագույնն է դարձել: Ծանրորդը հաջող է օգտագործել պոկման բոլոր 3 մոտեցումները՝ բարձրացնելով 140, 144, 146 կգ ու նվաճել վարժության փոքր ոսկե մեդալը: Հրումում հաջող են եղել 170 եւ 176 կգ-ները: Գրիգորյանը մրցաշարում 3 ոսկե մեդալ է ապահովել: Նույն քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Հովհաննիսյանը

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տուլիպա. Մեզ լուրջ փորձություն է սպասվում «Յագելոնիա»-ի դեմ խաղում

Խաղից առաջ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշել է, որ մրցակիցը բավական ուժեղ է, հստակ խաղային ձեռագիր եւ որակյալ ֆուտբոլիստներ ունի: «Ֆավորիտ դառնում են դաշտում ճիշտ որոշումներ կայացնելու շնորհիվ: Սպասվող դիմակայությունում կարեւոր են լինելու մանրուքները, ինչպե եղավ «Սպարտա»-ի հետ խաղում: «Արարատ-Արմենիա»-ն նորեկ չէ մրցաշարում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Վերջին 9 տարիներ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ալեքսանդրա Գրիգորյանը Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնն է

Նա Մ-23 տ. 57 կգ քաշային կարգում 10 մասնակիցներից ամենաշատ կիլոգրամներն է բարձրացրել: Գրիգորյանը միայն 2-րդ մոտեցումից հետո է բարձրացրել պոկման 85 կգ-ը, ապա իրեն է ենթարկել նաեւ 90-ն ու վարժության առաջատարը եղել: Հրումը Գրիգորյանը սկսել է 106 կգ-ից, ապա 3 կգ-անոց քայլ կատարել ու նորից հաջողության հասել: Վարժությունը նա ավարտել է 112 կգ-ով ու եւս մեկ փոքր ոսկե մեդալով: Չեմպիոնի կոչումը Գրիգորյանը ն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը՝ Մախարաձեի 100-ամյակի հուշամրցաշարի հաղթող

Մրցաշարում հանդես են եկել եկել 8 լրագրողական թիմեր՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռումինիայից, Իսրայելից, Եգիպտոսից եւ Թուրքիայից: Թիմերը բաժանվել էին երկու խմբի, խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը վիճարկել են չեմպիոնությունը։ Հայաստանի թիմը խմբում նախ 6-2 հաշվով հաղթել է Ղազախսատնի թիմին, 4-0 հաշվով պարտվել Վրաստանին, ապա 7-2 հաշվով հաղթել ռումինացիներին՝ ապահովելով

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էլմիրա Կարապետյանը դարձել է Աշխարհի գավաթակիր

Կահիրեում անցկացվող Գավաթի խաղարկության վերջին փուլում այս տարվա Եվրոպայի չեմպիոնը 10 մ օդամղիչ ատրճանակի պայքարում 582 միավոր արդյունքով որակավորման փուլում գրավել է 1-ին հորիզոնականն ու դուրս եկել եզրափակիչ: Կարապետյանը հավասարը չի ունեցել նաեւ եզրափակչում եւ Աշխարհի գավաթում 2-րդ հաղթանակն է գրանցել: Ընդհանուր առմամբ սա մրցաշարում նրա 4-րդ մեդալն է:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խորեն Բայրամյան. Ցանկանում եմ մի օր գլխավորել Հայաստանի հավաքականը

Նա պատմել 3-րդ անգամ հայր դառնալու, ապագայի պլանների ու մի օր Հայաստանի հավաքականը գլխավորելու ցանկության մասին: Առանձնացրել ենք հարցազրույցի առավել ուշագրավ դրվագները: «Հունիսին ծնվել է որդիս՝ Ռոբերտը, որին հայրիկիս պատվին եմ անվանակոչել: Երկու դուստրերս արդեն բավական մեծ են ու մեր տնից վաղուց կորել էր մանկական հոտը: Ավելի հասուն տարիքում հայր դառնալը կրկնակի հաճելի է: Ընտանիքով տեղափոխվել ենք Եկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ինտեր»-ը ՉԼ-ում կրել է 2-րդ անընդմեջ պարտությունը

«Սան Սիրո»-ում երեկ Կրիստիան Կիվուի թիմը 3։4 հաշվով պարտություն է կրել «Բրյուգե»-ից։ «Ինտեր»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձեն Լաուտարո Մարտինեսը, եւս մեկ անգամ էլ աչքի է ընկել Անժ-Յոհան Բոնին։ Հյուրերից Նիկոլո Տրիսոլդին հեթ-տրիկ է ձեւակերպել, իսկ Ռոմեո Վերմանը մեկ գնդակ հեղինակել։ Այս խաղում Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Մենք արեցինք բաներ, որոնք նման հասուն ու հավակնոտ թի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սեյրան Խուդանյանը Մ-23 տ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մ-23 տ. պայքարում Սեյրան Խուդանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մինչեւ 65 կգ քաշային կարգում հաջողությամբ օգտագործել է 3 մոտեցումն ու բարձրացրել 117 կգ: Ծանրորդի հրման երկու փորձն է հաջող եղել՝ 139 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Խուդանյանը կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Այսօր Մ-23 տ. մրցաշարում ելույթ է ունենալու Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), իսկ երիտասարդների պայքարում՝ Սամվել Մարտիրո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայ հունահռոմեականները Մ-23 տ․ ԱԱ-ում արդեն ունեն երկու մեդալ

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանը (72 կգ) եզրափակչում 4։3 հաշվով զիջել է Յուսուֆ Աշրապովին (Ղազախստան), իսկ Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)՝ Աբելֆազլ Մոհամեդին (Իրան), նրանք կանգնել են պատվոհարթակի երկրորդ աստիճանին։ Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի Սամվել Տերտերյանը (77 կգ), իսկ Արամայիս Հարությունյանը (130 կգ) կունենա սփոփիչ գոտեմարտ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Լաշա Տալախաձեն վերադառնում է. Աշխարհի առաջնությունում թեժ պայքար է սպասվում

[[linked-news62173]] Տղամարդկանց գերծանր քաշային կարգում իսկապես շատ թեժ մրցակցություն է սպասվում: Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո Լաշա Տալախաձեն դադար էր վերցրել, սակայն Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը որոշել է մասնակցել չինական Նինբոյում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Վերջին անգամ նա հանդես էր եկել 2023 թվականին Ռիյադում կայացած ԱԱ-ում ու 7-րդ ոսկե մեդալը նվաճել: Վ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.