← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Հայաստանի Հանրային Ռադիո

hy.armradio.am ↗
28տեղ վարկանիշում
1,00վարկանիշի միավոր
1հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
488սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Factor.am1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

516 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 02:10

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը

Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբսերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Ըստ նրա՝ մերժել է «առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է օգոստոսից։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պրաս, քեյլ, ռոմանեսկո․ նոր մշակաբույսերը՝ «Հրազդան» մարզադաշտին կից գյուղմթերքի շուկայում․ «Էկոսֆերա»

Կաղամբի «հայրենի գյուղից»՝ Ջրաշենից, արդեն ոչ միայն կաղամբ են տանում վաճառքի։ Պրաս, քեյլ, կոլրաբի, ռոմանեսկո… էլ ինչ անուն բանջարեղեն ասես, որ չհանդիպեցինք Երևանի Հրազդան գյուղմթերքի շուկայում, որը գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Այս մշակաբույսերն արդեն իսկ մշակվում են Հայաստանում։ Դրանք հարմարվել են Լոռվա կլիմայական պայմաններին, սակայն կա իրացման խնդիր, քանի որ շատերը դեռ …

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի դրամաշնորհով «Հայաստանի կրթական նախաձեռնություն»- ը հնարավորություն կունենա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում։ Դրանք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։ «Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանցքներով, Աղասու, Զ.Քանաքեռցու, Մ.Մելիքյան, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայկական եւ թուրքական բիզնեսը սահմանը բացելուց առաջ «գետինն» է շոշափում

Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջ։ Media bus tour-ի մասնակից հայ եւ թուրք լրագրողները հանդիպել են Թուրքիայում աշխատող ինչպես թուրք, այնպես էլ հայ գործարարների հետ։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների հարց է առաջացնում, սակ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Որ հարկը երբ վճարել. ՊԵԿ- ը հրապարակել է հարկային օրացույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվված է հարկային օրացույց, որը «կօգնի հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու հարցում»։ «Օրացույցը հուշում է, թե որ հարկը, որ դեպքում, երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել պետական բյուջե»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Անկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանն առաջարկում է տարածքների փոխանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցիալական ցանցերում տարածած տեսանյութում ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո իրականացվելիք քայլերի իր պատկերացումը։ «Սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ. անկլավ- էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետեւյալ բանաձեւով` սահմանի այ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման

ԱՄՆ-ի դատարանը 63-ամյա Դուեյն Դեւիսին, որը մեղավոր է ճանաչվել 1996 թվականին ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ, դատապարտել է ցմահ ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին։ Որոշման համաձայն՝ Դեւիսը ազատազրկումից 40 տարի հետո կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալու համար։ Սակայն նրա ազատ արձակումը երաշխավորված չէ։ Նրա պատժի մեջ կհաշվարկվի

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱՄՆ- ում իրավապահները խուզարկել են Թրամփին քննադատող կոնգրեսականի տունը. նա դա քաղաքական ահաբեկման փորձ է որակել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարի տանը խուզարկությունն անցկացվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից 22 օր առաջ, հայտնում է BBC- ին։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված լինելու առաջիկա երկու տարվա ընթացքում Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը։ Քրեական հետաքննության էությունը դեռեւս պարզ չէ։ Fox News հեռուստաալիքը, հղում անելով աղբյու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էլեկտրոնային և թվային գործիքները՝ երաժշտական աշխարհում. կոնսերվատորիայի նոր կրթական ծրագիրը

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկում է «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» ութամսյա կրթական ծրագիրը։ Այն երաժիշտներին և արվեստագետներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց ստեղծագործական գաղափարները՝ կոմպոզիցիայից մինչև ձայնագրություն, միքսինգ և ավարտուն հեղինակային նախագծի ստեղծում։ Նախաձեռնությունը hosq հիմնադրամինն է՝ Կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ։ Նախագծ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Առանց տեղումների եղանակ, Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հոկտեմբերի 14- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ հանրապետությունում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի 23- 25, երեկոյան՝ 17- 19, գիշերը՝ 12- 14 աստիճան։ Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 14-ն արձանագրվել է 1998 թվականին՝ 28.1°C, ամենացուրտը՝ 1957 թվականին՝ -1.2°

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանը հարվածել է Կիեւին․ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան գործընկերներից կրկին նախազգուշացում չի ստացել

Նախօրեին երեկոյան ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիեւին։ Խոցվել են թիվ 4 ջերմաէլեկտրակենտրոնը եւ բնակելի շենք, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ այս հարվածից առաջ Ուկրաինայի գործընկերները կրկին նախազգուշացում չեն ուղարկել։ Երկուշաբթի երեկոյան Կիեւին հասցված հրթիռային հարվածից հետո Զելենսկին նույնպես հայտնել էր, որ ուկրաինական կողմը նախազգուշացում չի ստա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփն իր նախկին հարսին պաշտոնանկ է արել Հունաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հունաստանում ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը լավ է կատարել իր աշխատանքը, սակայն այլեւս «չի գտնվի» Հունաստանում։ «Ինձ դուր չեկավ այն, ինչ կարդացի»,- ասել է նա։ The Wall Street Journal-ը գրել էր, որ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ Գիլֆոյլը Հանրապետական կուսակցության հովանավոր Էրիկ Դեթերսից խնդրել է 100 հազար դոլար՝ վարկային քարտի …

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող. ՀՖՖ

Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։ Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել․ թոքային գոյացությունը հեռացվել է

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լեո XIV-ի՝ թոքի վրա հայտնաբերված գոյացությունը հեռացնելու վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։ 71-ամյա պապը երեքշաբթի օրը վիրահատվել է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում։Վատիկանի հայտարարության համաձայն՝ վիրահատությունն անցել է նախատեսվածի համաձայն, և պապը վերադարձել է իր հիվանդասենյակ։ Գոյացությունը հայտնաբերվել էր պարբերական բժշկական ստուգումների ընթացքում։ Պապի խոսքով՝

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թումոյի առաջին գալա երեկոյի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 17 միլիոն դոլար

Թումոյի առաջին գալա երեկոն, որի բոլոր տոմսերը սպառվել էին միջոցառումից օրեր առաջ, միավորել է Թումոյի համայնքին՝ նշելու կենտրոնի 15-ամյա գործունեությունն ու անդրադառնալու առաջիկա ծրագրերին։Միջոցառման ընթացքում հավաքագրվել է ավելի քան 17 միլիոն դոլար, որն ուղղվելու է Թումոյի գործունեության շարունակական ապահովմանը և Հայաստանի ողջ տարածքում ավելի շատ պատանիների անվճար կրթական հնարավորություններ ընձեռե

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17 կենսաբազմազանության համաժողովին։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արմավիրի մարզի ինն ամսվա բյուջեն կատարվել է, սակայն որոշ թերացումներ, այնուամենայնիվ, կան

Արմավիրի մարզի բյուջեի 9 ամսվա կատարողականը շուրջ 101 տոկոս է, իսկ սեփական եկամուտներինը՝ 109 տոկոս: Յոթ համայնքից համեմատաբար թերացել են Փարաքարն ու Արաքսը, իսկ մյուսները չեն ապահովել նաև առանձին հարկատեսակների գծով վճարները: Ամենաշատ գանձումները բաժին են ընկնում տեղական տուրքերին՝ 213 տոկոս: Սեփական եկամուտների կատարումը համայնքներում նոր աշխատանքներ սկսելու հնարավորություն է տալիս: Վերջին տարին

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանը Իրաքի ԱԳ նախարարին հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայ ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը (Գյումրի) պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 …

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.