← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Հայաստանի Հանրային Ռադիո

hy.armradio.am ↗
28տեղ վարկանիշում
1,00վարկանիշի միավոր
1հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
488սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Factor.am1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

516 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 05:56

Հայ-թուրքական սահմանի բացումն ու հայ-ադրբեջանական խաղաղությունը՝ դիվանագիտական օրակարգում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր սպասումներ են ձևավորվել․ Արարատ Միրզոյանը չի բացառել, որ սահմանը կարող է բացվել նույնիսկ մինչև նոր հատուկ ներկայացուցիչների նշանակման հարցի լուծումը։ Միաժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Շվեյցարիան պատրաստ է աջակցելու դրա ստորագրմանն ու իրականացմանը։ Այս հարցերը քննարկվել են Երևանում՝ ԵԱՀԿ գոր

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սեփականատերերը «թքած ունեն ՀԷՑ-ի վրա». պետականացումը թեթև կտանեն. «Առանց տողատակի»

Սեփականատերերը «թքած ունեն ՀԷՑ-ի վրա». պետականացումը թեթև կտանեն. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։ Ղազարյանի խոսքով, Հայաստանը կարիք ունի հայաստանյան ծագման ընդդիմության:

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 15.10.2026

Անկլավների փոխանակում գյուղերի «տեղաշարժման» տարբերակով․ Փաշինյանը նոր փակագծեր է բացում Հայ-թուրքական սահմանի բացումն ու հայ-ադրբեջանական խաղաղությունը՝ դիվանագիտական օրակարգում Քաղաքականությունից դուրս. ինչպե՞ս են գործում հայ-թուրքական գործարար կապերը Public Radio of Armenia · «Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 15.10.2026

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։ Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշը

Կենսաբազմազանության կորստի դեմ պայքարում աշխարհը հետ է մնում ստանձնած պարտավորություններից։ Երևանում մեկնարկող COP17 համաժողովը պետք է ոչ միայն գնահատի երկրների արձանագրած առաջընթացը, այլև ճանապարհներ գտնի քաղաքական խոստումներն իրական գործողությունների վերածելու։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շեշտում են՝ բնության պաշտպանությունը պահանջ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համաժողովի շրջանակում «Դիմակայուն ժողովրդավարություն, միավորում ընդդեմ հիբրիդային սպառնալիքների» խորագրով քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP 17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար և ՀՀ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։ Երկրի ղեկավարը հավել

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամբողջությամբ անցել է պետության կառավարմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ գերակա շահ ճանաչելու գործընթացն անցել է օրենքով սահմանված բոլոր փուլերը։ Գործադիրը չի նախատեսում վերամասնավորեցնել ընկերությունը. Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ նպատակը ՀԷՑ-ը համաշխարհային առաջատար օպերատորի կառավարմանը հանձնելն է։ Վարչապետ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մի շարք ապրանքների վրա 2027 թ.-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի

Ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառելը 2027-ից որոշ ապրանքների համար կլինի պարտադիր: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ընդլայնելու այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկություն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Անկլավների փոխանակում գյուղերի «տեղաշարժման» տարբերակով․ Փաշինյանը նոր փակագծեր է բացում

Անկլավ-էքսկլավների փոխանակման տարբերակում չի բացառվում գյուղերի «տեղաշարժման» հնարավորությունը՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է հարցը և տպավորություն ունի, որ երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում ունեն։ Վարչապետն ընդգծել է, սակայն, որ առայժմ խոսքը միայն քաղաքական պատկերացումների մասին է․ իրավական մանրամասների, ժամկետների և հնարավոր հանր

Բացել սկզբնաղբյուրը ↗

Քաղաքականությունից դուրս. ինչպե՞ս են գործում հայ-թուրքական գործարար կապերը

Քաղաքական բանակցությունները եւ որոշումները իրականում ամբողջությամբ չեն բացահայտում եւ ցույց չեն տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակը։ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարները իրենց գործն են անում երբեմն ուղիղ, երբեմն՝ միջնորդավորված։ Քանի դեռ գործարարների մեծ մասը սպասում է քաղաքական լուծումների, կան բիզնեսներ, որոնք վաղուց հարթել են հայ-թուրքական ճանապարհը։ Այս տարվա հո

Բացել սկզբնաղբյուրը ↗

2 մլրդ 357 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում գիտության ոլորտին. 2018 թվականից ի վեր ֆինանսավորումը եռապատկվել է

Գիտության ոլորտին լրացուցիչ 2 մլրդ 356.9 մլն դրամ ֆինանսավորում կհատկացվի. 12 գիտական կենտրոն կվերազինվի 21 նոր սարքավորմամբ։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխմամբ։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ միջոցները կուղղվեն գիտական կենտրոնների՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը և գիտական դրամաշնորհային հետազոտությու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երբ ձայնը դառնում է բառ․ Ռուբեն Թելունցի արվեստի և գրականության անբաժան կապը․ «Երաժշտական եռանկյունի»

Ռուբեն Թելունցի ստեղծագործական ճանապարհը ձևավորվել է նախ և առաջ երաժշտության աշխարհում։ Օպերային երգիչ, բաս-բարիտոն, մանկավարժ և մշակութային գործիչ՝ նա տասնամյակներ շարունակ իր արվեստը կապել է հայկական երգարվեստի և օպերային բեմի հետ։ Սակայն նրա ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը ժամանակի ընթացքում ընդլայնվել է՝ երաժշտական գործունեությանը զուգահեռ բացելով նաև գրականության ճանապարհը։ Այս ան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գավառի նախընտրական պայքարը․ խոստումներից մինչև բուկլետ-բրոշյուրներ

Վոլոդյա Հովսեփյան «Ռադիոլուր»-ի համար Հոկտեմբերի 25-ին Գավառ խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։ Պայքարին մասնակցող երեք ուժերի նախընտրական ծրագրերում առանցքային են համայնքի բարեկարգումը, ճանապարհների ու ջրամատակարարման խնդիրները, գյուղական բնակավայրերի զարգացումը, զբոսաշրջությունն ու երիտասարդների ներգրավվածությունը։ Բայց տարբեր են շեշտադրումները նաև քարոզարշավի ձևում․ մեկը շեշտը դն

Բացել սկզբնաղբյուրը ↗

32 տարեկանում՝ վերջին շանսը. ինչպե՞ս կամավորությունը Մարտուն Գաբոյանին Բուդապեշտից բերեց Վանաձոր․ «Սփյուռքի ձայնը»

Public Radio of Armenia · Սփյուռքի ձայնը 15.10.2026 Ի՞նչը կարող է դրդել Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, հարմարավետ կյանքով ապրող, կայացած մասնագետին մի օր հավաքել ճամպրուկները և տեղափոխվել ոչ թե աշխույժ ու հնարավորություններով լի Երևան, այլ՝ Վանաձոր։ Մարտուն Գաբոյանի պատմությունը ռոմանտիկ հայրենասիրական հեքիաթ չէ. այն չունի վարդագույն ակնոցներ, բայց ունի մի շատ կարևոր բանալի, որը հաճախ թերագնահատվո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետը ողջունել է Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նա երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը և Վրաստանը խորացնում են գործակցությունը դատական փորձաքննության ոլորտում

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի հրավերով 2026 թվականի հոկտեմբերի 11–14-ը Հայաստանում է գտնվել Վրաստանի Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի տնօրեն Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Դատական փորձաքննության ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Ռոլանդ Մախմուդովը։ Այցի նպատակն էր ամրապնդել երկու երկրների

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայկական երկաթուղին` ներդրումների սպասումով․ Երևանի և Մոսկվայի քննարկումները դեռ անարդյունք են

Հայաստանի երկաթուղու ապագան մեծապես կախված է ներդրումներից, իսկ դրանց ապահովման հարցում Երևանի և Մոսկվայի մոտեցումները դեռ չեն համընկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի նպատակը ռուսական կոնցեսիան վերցնելը չէ, այլ` երկաթուղին արդիականացնելը։ Վարչապետի խոսքով՝ ռուսական կողմն անհրաժեշտ ներդրումները տնտեսապես նպատակահարմար չի համարում, իսկ այլ ներդրողների ներգրավմանը խոչընդոտում են

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին

Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ կհատկացնի գիտության ոլորտին, որն պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս երկու ուղղությունները գիտության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններ են, և, մասնավորապես՝ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտակ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.