← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Infocom.am

infocom.am ↗
23տեղ վարկանիշում
2,41վարկանիշի միավոր
3հայտնաբերված մեջբերում
2մեջբերող լրատվամիջոց
1 007սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 23.10.2026 13:52 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 2
Factor.am2≈ 1,41 միավոր
Շեշտ.am1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

1 007 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 15:19

ԱՄՆ նախագահը չի բացառել, որ նոյեմբերին կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կարող է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Կարող եմ։ Դա հետաքրքիր կլինի, այնպես չէ՞։ Բայց ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով նոյեմբերին Ասիայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հնարավորության մասին հարցին։ Օգոստոսի վերջին The Wall Street Journal թերթը՝ […] The post ԱՄՆ նախագահը չի բացառե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ընթացքի մեջ են Քաջարան-Ագարակ և Մեղրին շրջանցող թունելների շինաշխատանքները

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում մոտ 450մ երկարությամբ թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մյուս՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը նույնպես ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Քաջարան-Ագարան 32կմ ճանապարհահատվածում իրականացվում են նաև արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցման և այլ աշխատանքներ։ Ծրա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը հայտարարել է, որ չի կարծում՝ Չինաստանը և Ռուսաստանն օգնում են Իրանին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Չինաստանն ու Ռուսաստանն «ընդհանրապես» օգնում են Իրանին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը «չափազանց շատ բան ունեն կորցնելու», եթե աջակցեն Թեհրանին։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ծանոթացել է իր քննադատների և հակառակորդների հայտարարություններին, որոնց համաձայն՝ Չինաստանն ու Ռուսաստանն օգնում են Իրանին։ «Եթե […] Th

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, անդրադարձել ԹՐԻՓՓ-ին

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչներին՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի էջը։ «ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանը Կիևում և Խարկովում բնակելի շենքերի է հարվածել, կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսական անօդաչու թռչող սարքը երեկոյան հարվածել է Կիևի 25-հարկանի բնակելի շենքի, Դատախազության տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել շենքի երկու հարկերում գտնվող բնակարաններում, ոչնչացվել է առնվազն 12 մեքենա և երկու մոտոցիկլետ։ «Ժամը 21:00-ի դրությամբ հաղորդվել է 59-ամյա կնոջ մահվան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային և հաստատակամ աջակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր, համապարփակ կոնվենցիայի մշակմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Ընդգծվել է միջազգայ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հոկտեմբերի 5-12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 120 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 286, առանց մանկական նստատեղի՝ ք

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսական ընկերությունները բանակցություններ են վարում դիզվառելիքի հնարավոր գնորդների հետ։ Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։ Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։ Գոհունակությամբ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս | factor.am

factor.am Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել հունիսյան ընտրություններին ընդառաջ օտարերկրյա միջամտությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն ամփոփելիս։ «Մենք ապատեղեկատվության դեմ պայքարի մեր վերապատրաստման ծրագրերն ընդլայնել ենք՝ ընդգրկելով 65 երկիր։ Արգելափակել ենք Աֆրի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացմանը և մարդասիրական շրջանակներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: The post Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր

Հոկտեմբերի 12-ին Վարշավայում Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Երևանում կայանալիք «Երևանյ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 7-ին և 9-ին հայտնաբերվել ու առգրավվել են երկու անօդաչու թռչող սարք, վեց բջջային հեռախոս, երկու Wi-Fi սարք և մեկ լիցքավորման սարք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ «Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են դրոն, որից հետո անմիջապես իրականացրել տարածքի զն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել | factor.am

factor.am Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրել են CASCA+ միջազգային բազմամոդալ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ նոր՝ վեցակողմ արձանագրություն, հայտնել են «Ուզտեմիրյուլկոնտեյներ»-ից (Ուզբեկստանի երկաթուղիներ): Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 78-ը Տաշքենդում կայացած՝ երկաթուղային վարչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Հիմնական ն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Շինարարների փողոցում իրավիճակը լարվել է. քաղաքապետարանը որոշել է սկսել կրպակների քանդման աշխատանքները

Երեկոյան Շինարարների փողոցում իրավիճակը լարվել է, քանի որ քաղաքապետարանը որոշել է սկսել այդտեղի կրպակների քանդման աշխատանքները։ Նշենք, որ բնակիչներից երկուսը, որ օրերս բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել էին Վարչական դատարան, եւ այսօր ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ։ Դրանցով դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 եւ 15/14 հա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էրդողանը հայտարարել է հութիների հարձակումներից հետո Սաուդյան Արաբիային Թուրքիայի աջակցության մասին | shantnews.am

shantnews.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է «Անսար Ալլահ» ապստամբական շարժման (հութիների) հարձակումները Էր Ռիադի օդանավակայանի վրա և հայտարարել Սաուդյան Արաբիային Թուրքիայի լիակատար աջակցության մասին։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք հոկտեմբերի 10-ին Էր Ռիադի՝ Քինգ Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հութիների հարձակումները, որոնց հետևանքով 12 մարդ է զոհվել, 309-ը՝ վիրա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան` 10:00–13:00 Թաիրովի փողոց 46/81 շենք, Նորագյուղ թաղամաս 1–369 առանձնատներ, «ԻՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ, Իսակովի պողոտա 13/12 հասցե, Մանկական վերականգնողական կենտրոն,

Բացել սկզբնաղբյուրը ↗

36 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, · Էրեբունի վարչական շրջանը բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի, · Կենտրոն վարչական շրջանի` Օստրովս

Բացել սկզբնաղբյուրը ↗

Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա. Փաշինյան | news.am

news.am Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք Փաշինյանը չի նեղվում Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած նման արտահայտությունից, Փաշինյանը պատասխանել է․ «Իմ աշխատանքը նեղվել-չնեղվելը չէ, այլ Հայաստանի առաջ ծառացած հարցերին պատասխանելն է և ես զբաղվում եմ դրանով»։ Հարցին՝ «Կշարունակեք լավ հարաբերությու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցեր են․ 37 մարդ ձերբակալվել է | azatutyun.am

azatutyun.am Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 37 մարդ է ձերբակալվել։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոփոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։ Որոշման մեջ, սակայն, հստ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.