← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Infocom.am

infocom.am ↗
22տեղ վարկանիշում
2,41վարկանիշի միավոր
3հայտնաբերված մեջբերում
2մեջբերող լրատվամիջոց
1 007սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 2
Factor.am2≈ 1,41 միավոր
Շեշտ.am1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

1 007 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 06:35

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը․ նա այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերին, նորարարական

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում․ Լիխաչով | azatutyun.am

azatutyun.am «Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր ներգաբլոկի կառուցման իր առաջարկի վերաբերյալ, այսօր հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս Երևանում կայացած իր հանդիպման արդյունքները «հանրային մեծ դրական արձագանք են հարուցել»: «Եվ բոլոր շփումները, որ մենք այսօր ունենում ենք, մեզ հասցնում են ազդակ հնարավ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին: Անտոնիու Գուտերե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վիլ ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ մասնավորապես՝ – արտադրական շինության բնական և մ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնությունը և սննդամթերքի մատակարարումը հնարավոր դարձնելու համար | tert.am

tert.am Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, հայտնում է Վատիկանը։ Կրեմլից հայտնում են, որ Պուտինը անկեղծորեն մաղթել է Հռոմի պապին առողջություն և արագ ապաքինում վերջերս կատարված վիրահատությունից հետո։ Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել դադարեցնել կրակը։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է […] The post Հռո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանում անցկացվում է Mining Armenia Forum 2026-ը

Հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում անցկացվում է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը (Mining Armenia Forum), որն այս տարի կրում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Ֆորումին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ նշելով, որ հա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա առաջին այցը Հայաստան, ինչպես նաև մասնակցությունը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին ու COP17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը: Խալեդ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացրել են շրջայցեր և ստուգողական գործողություններ։ Ձեռնար

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալները ազատվել են պաշտոնից. նոր տեղակալը Լիլիթ Մկրտչյանն է

ՀՀ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման շուրջ քննարկումների ֆոնին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալներ Արտուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանը: Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի մեկ այլ որոշմամբ Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Լիլիթ Մկրտչյանը, որը մինչ այս Մանկավարժական համալ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրա

Բացել սկզբնաղբյուրը ↗

COP17-ի շրջանակներում կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն. ԿԳՄՍՆ

Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԿԳՄՍՆ ենթակա կազմակերպությունները ներգրավված են տարբեր միջոցառումներում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։ «Միջոցառումները կանցկացվեն համաժողովի «Կապույտ գոտում»՝ «Մերիդիան» կենտրոնում, և «Կանաչ գոտում»

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում

Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխության և աղտոտման հետ մեկտեղ, երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Այն վտանգում է յուրաքանչյուր երեխայի՝ մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու հիմնարար իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖԸ։ «Երեխաների կյանքն ու բարեկեցությունը անմիջականորեն կախված են կենսաբազմազանությունից։ Կենսաբազմազանությամբ է պայմանավորված նրանց սնունդը, խմելու ջու

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՇՄ նախարարը Օմանի իր գործընկերոջ հետ քննարկել է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հարցը

COP17-ին ընդառաջ հանդիպել եմ Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը: «Քննարկել ենք կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։ Անդրադարձել ենք

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի | factor.am

factor.am Բնապահպանությունը, արդյունաբերական և աշխատանքային անվտանգությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին: «Եթե վերցնեք ԶՊՄԿ-ն, ապա արդյունաբերական անվտանգությունը, աշխատանքային անվտանգությունը և բնապահպանությունը մեր գործունեության կարևորագույն ուղղու

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՄԱԿ-ը ողջունում է COP17-ի շրջանակում մշակված Երևանի հռչակագիրը | news.am

news.am Մենք լիովին ողջունում ենք Երևանի հռչակագիրը և ամբողջությամբ աջակցում ենք դրանում պարունակվող՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումն արագացնելու կոչին, քանի որ դրա հիմնական դրույթները խորապես համահունչ են մեր կազմակերպության մանդատին։ Այս մասին COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին Երևան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Լավրովը երկուշաբթի օրը կայցելի Թեհրան | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից» | factor.am

factor.am Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմ»-ից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր համագործակցությունը «Գազպրոմ»-ի նման հսկայի հետ շատ ճիշտ օրինակ է։ Հավանաբար, SOCAR-ն աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Այցը ինչ-որ առումով պատմական է». ՀՀ և Ղրղզստանի նախագահները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել COP17-ի շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար: Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Wood Mackenzie․ ՀՀ երկրաբանական ներուժը գրավիչ է ներդրողների համար, բայց կան տվյալների և իրավակիրառման հետ կապված խնդիրներ | news.am

news.am Հայաստանն ունի զգալի երկրաբանական ներուժ և հանքարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ, սակայն միջազգային ներդրումներ ներգրավելու համար երկրին անհրաժեշտ է բարելավել երկրաբանական տվյալների որակը, ամրապնդել հանրության վստահությունը ոլորտի նկատմամբ և բարձրացնել իրավական համակարգի թափանցիկությունը։ Այս մասին հայտարարել է Wood Mackenzie ընկերության հանքարդյունաբերության

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.