Մուտք եք գործել
Դուրս գալ
← ԶԼՄ-ների վարկանիշ
ՇոուԲիզ

Bravo.am

bravo.am ↗
25տեղ վարկանիշում
4,00վարկանիշի միավոր
4հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
84սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 05.11.2026 09:54 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Armsport.am1≈ 1,00 միավոր
BlogNews.am1≈ 1,00 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր
Alphanews1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

153 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 27.11.2026 06:14

Սիմոն Աբգարյանը կղեկավարի Փարիզի լեգենդար «Արեւի թատրոնը»

Ֆրանսահայ ճանաչված դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի Փարիզի հանրահայտ «Արեւի թատրոնի» (Théâtre du Soleil) ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով թատրոնի հիմնադիր Արիան Մնուշկինին։ Սիմոն Աբգարյանը, որը վերջերս մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլին, թատրոնի պատմությանն անծանոթ չէ։ Նա ժամանակին եղել է «Արեւի թատրոնի» թատերախմբի անդամ եւ, ինչպես ինքն է հաճախ նշում, հենց այստեղ է սկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Մայրիկ չունեցող բալիկներին երգովս ուզում էի ասել՝ իմ մայրը ձեզ կգրկի». Լեոյի հաջողությունները «Наше Поколение»-ում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ից հանրությանը հայտնի Լեո Մկրտչյանը Տաշքենդում օրեր առաջ տեղի ունեցած «Մեր սերունդը 2026» («Наше Поколение») երգի միջազգային մրցույթում իր «Մամ» երգով ճանաչվեց պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության հաղթող: Bravo.am -ի հետ զրույցում Լեոն պատմել է մրցույթին մասնակցելու որոշման, երգի կարեւոր ուղերձի, ծնողների՝ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի աջակցության, ինչպես նաեւ առաջիկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Սպիտակաձյունիկը», Գնիշիկի կիրճ, «Երեւակայական մոլորակի ատլաս» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին: ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ Տիկնիկագործություն «Արեւիկ» գրատունը հրավիրում է փոքրիկներին մասնակցելու տիկնիկագործության ստեղծագործական աշխատարանին։ Երեխաները կստեղծեն յուրահատուկ տիկնիկներ, կզարգացնեն երեւակայությունն ու ստեղծագործական մտածողությունը, իսկ ամենակարեւորը՝ յուրաքանչյու

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ամեն գնով պետք է պատմել մեր երկիրը պաշտպանած մարդկանց մասին». «Ընկեր Ավոյի» մասին ֆիլմը մեծ էկրանին է

Կինոմոսկվայում երեկ հայրենասիրական ոգին էր թելադրում երեկոյի տրամադրությունը. Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը նրա մասին պատմող ֆիլմի պրեմիերան էր։ Genetic Production-ի կինոնախագիծը նվիրված է Մոնթեի կյանքին ու գործունեությանը։ [gallery1] Ֆիլմի առաջին ցուցադրության մեկնարկը տրվեց «Հայ քաջեր» հայկական հայրենասիրական եւ ֆիդայական երգի ներքո պարով, որին հաջորդեց կարմ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Լիպարիտ Ավետիսյանի մտերմիկ համերգն ու անսպասելի զուգերգը Շուշան Պետրոսյանի հետ

Համաշխարհային օպերային բեմերում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն այս անգամ հանդիսատեսին հանդիպեց ակումբային, ավելի մտերմիկ ձեւաչափում։ Դասական արիաներին փոխարինելու էին եկել փոփ-կլասիկ եւ էստրադային ստեղծագործությունները։ BRAVO.am-ը զրուցել է Լիպարիտ Ավետիսյանի հետ՝ ակադեմիական բեմից «դուրս գալու», ազատ երգացանկի եւ հանդիսատեսի հետ կենդանի շփման կարոտի մասին։ [gallery1] -

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Արամ Ասատրյանի կյանքի որոշ դրվագներ շատերին կզարմացնեն». երգչի մասին ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյան

Երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին, հայտնում է Կինոդարանը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում Ասատրյանի մանկությանը, ընտանիքի սոցիալական դժվարություններին ու երաժշտական ճանապարհին։ Պատմության առանցքում 1990-ականներին հայրենիքից հեռանալու դժվար որոշումն է։ [gallery1] Արամ Ասատրյանի դերում Միսակ Ոսկանյանն է: «Ֆիլմը փորձ է Ասատրյանի անձնական պա

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Միսս Տիեզերք» մրցույթում առաջին անգամ մայր է հաղթել

Պուերտոռիկացի մոդել Ջենիֆեր Բարետոն հաղթել է իր հայրենիքում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային 75-րդ մրցույթում։ 27-ամյա Բարետոն դարձել է Պուերտո Ռիկոյի վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է այս տիտղոսը 20 տարվա ընդմիջումից հետո: Ջենիֆերը մրցույթի պատմության մեջ առաջին մայրն է, որը նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը, հայտնում է People.com-ը: Նա նաեւ առաջին ամուսնացած կինն է, որը հաղթել

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տիգրան Համասյանը Վորեալում. երաժշտական ճանապարհորդություն՝ Հայաստանի գույներով

Ֆրանսիայի Վորեալ քաղաքի «Ֆորում» համերգասրահը հյուրընկալել է ջազային ամենաինքնատիպ դաշնակահարներից մեկին՝ Տիգրան Համասյանին։ Երեկոն նվիրված էր ժամանակակից ջազի, պրոգրեսիվ ռոքի եւ հայկական ավանդական երաժշտության միահյուսմանը եւ անցկացվեց «Jazz au fil de l’Oise» 30-րդ փառատոնի շրջանակում։ Տաղանդաշատ երաժիշտ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ունի անմիջապես ճանաչելի երաժշտական ոճ. նրա դաշնամուրը՝ մեկ հզո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ջնջելի ու անջնջելի սահմանները, եղբորը նվիրված երգն եւ Անժելա Բարխուդարյանի համերգի հետաքրքիր մյուս դրվագները

Երեւանյան հանդիսատեսին Անժելա Բարխուդարյանը եւ Արթուր Հարությունյանը ներկայացան «Երաժշտություն առանց սահմանների» համերգային ծրագրով՝ արդարացնելով խորագիրը հենց առաջին րոպեներից։ Հայերեն, վրացերեն ու ռուսերեն երգեր, կենդանի նվագակցություն եւ սիրո անկեղծ խոստովանություններ բեմից. քանի որ դահլիճում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, երգչուհին երեկոյի ընթացքում ազատորեն անցնում էր մեկ լեզվից մյուսին՝

Բացել սկզբնաղբյուրը ↗

Դեռահասներն ու նրանց խնդիրները՝ TeensLIVE նախագծի ուշադրության կենտրոնում

Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ նախագծերից մեկը՝ TeensLIVE-ն իր կարեւոր առաքելություններից մեկն է համարում կրթել դեռահասներին ու նրանց ծնողներին։ Այդ նպատակով ամեն տարի սոցիալական հարթակների միջոցով ու կենդանի հանդիպումներ են նախաձեռնում դեռահասների եւ նրանց ծնողների, ինչպես նաեւ հեղինակավոր մասնագետների ու ինֆլյուենսերների մասնակցությամբ։ Հերթական հանդի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ջազ, սոուլ եւ պատմություններ, որոնք բոլորինն են

Երեւանում անձրեւից հետո ամեն ինչ մի փոքր ուրիշ է: Թաց ասֆալտի վրայով անցնող մեքենաների ձայնը, տանիքներից կաթող ջուրը, հեռվից եկող երաժշտությունը։ Այդ երեկո «Ուլիխանյան» ջազ ակումբի մոտով անցնելիս վերջինս ավելի բարձր էր լսվում։ Ներսում Սուսի Հաննան էր երգում. «Անձրեւից հետո արեւը գա մնա, տես՝ թե ինչ կա հոգում»։ Համերգը դեռ չէր սկսվել. բեմում սաունդչեք էր։ Սուսի Հաննան r&b եւ նեոսուլ ժանրերում ստեղծ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Լույսի ծածկագիր». Ալլա Սահակյանի կախարդիչ աչքերն ու նրա խաղով կլանված երեխաները

Ամեն տարիքում էլ մարդիկ իրական լույսի ու այն գտնելու ծածկագրի կարիք ունեն։ Դա շատ լավ են հասկացել Ավետիք Իսահակյանի երեւանյան տուն-թանգարանը, բեմադրիչ Քրիստինե Ասրյանն ու դերասանուհի Ալլա Սահակյանը։ Նրանք գրողի 150-ամյակի առթիվ երեխաների համար գրված մանկական ստեղծագործությունների հիման վրա բեմադրել են «Լույսի ծածկագիր» ներկայացումն ու արդեն մեկ տարի է լույս են փոխանցում դրա կարիքն ունեցողներին: Br

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մայլի Սայրուսն ու Մաքս Մորանդոն ամուսնացել են

33-ամյա Մայլի Սայրուսը 5 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է 28-ամյա երաժիշտ Մաքս Մորանդոյի հետ: Հարսանեկան արարողությունը կայացել է Փալմ Սփրինգսի առանձնատներից մեկում, որը ժամանակին պատկանել է Ֆրենկ Սինատրային։ «People» ամսագիրը հրապարակել է զույգի հարսանեկան առաջին լուսանկարները։ Արարողությունը վարել է The Flaming Lips խմբի վոկալիստ Ուեյն Քոյնը, որը Մայլի Սայրուսի վաղեմի ընկերն է։ [galle

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սերգեյ Խաչատրյանը Բեռնի նշանավոր համերգասրահում կատարել է Կոմիտասի «Ծիրանի ծառը»

Վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ հանդես է եկել Բեռնում՝ Շվեյցարիայի մայրաքաղաքի գլխավոր «Casino Bern» համերգասրահում: Նա Բեռնի սիմֆոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 19-ին եւ 20-ին կատարել է Ժան Սիբելիուսի ջութակի կոնցերտը՝ իտալացի դիրիժոր Յադեր Բինյամինիի ղեկավարությամբ, հայտնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը: [gallery1] Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է նաեւ Կոմիտասի «Ծի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մահացել է հեռուստաօպերատոր եւ վավերագրող Գագիկ Սիմոնյանը

Կյանքից հեռացել է անվանի հեռուստաօպերատոր եւ վավերագրող, Հանրային ռադիոյի լրատվական ծառայության վիդեոարտադրանքի պրոդյուսեր Գագիկ Սիմոնյանը: Ցավալի լուրը հայտնել է Հանրային ռադիոն: «Գագիկ Սիմոնյանն իր մասնագիտական ողջ կյանքը նվիրել է հեռուստատեսությանը, լրագրությանը եւ վավերագրական արվեստին։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, եղել լրատվական ծրագրե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արենա Զեյնալյանը՝ «Միսս Տիեզերք 2026»-ում Հայաստանը ներկայացնելու, վնասվածքի եւ ազգային տարազի մասին

«Միսս Տիեզերք» 75-րդ գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է լոսանջելեսաբնակ մոդել Արենա Զեյնալյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Women’s Club» նախագծից։ Արենան 2018 թվականին հաղթել է «Միսս Հայուհի» մրցույթում եւ նույն թվականին Հայաստանը ներկայացրել է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ «Միսս Տիեզերք 2026»-ի վճռորոշ փուլերին ընդառաջ Արենա Զեյնալյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմել

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Որդիս կիսով չափ հայ է, եւ Հայաստանում իմ արյունն է». ENIGMA-ի վոկալիստ Էնդրյու Դոնալդս

ENIGMA-ի «ոսկե ձայնը»` Էնդրյու Դոնալդսը, այսօր ներկայանալու է երեւանյան հանդիսատեսին: Համերգից առաջ Bravo.am-ի լրագրողը մի քանի հարց է ուղղել երաժշտին եւ պարզել, որ նա Հայաստանի հետ հուզական կապ ունի։ - Էնդրյու, ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան եւ այստեղ ելույթ ունենալ։ Ձեզ համար սա առանձնահատո՞ւկ այց է: - Շատ տարիներ ես հետաքրքրված եմ եղել Հայաստանով եւ ցանկացել եմ գալ այստեղ։ Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ինչի մասին են երազում «Երեք քույրերը». Չեխովի պիեսի հետադարձ զարգացումը ԴրամաԼաբի բեմում

Անցյալ դարասկզբին Չեխովը գրել է «Երեք քույր» պիեսը՝ երեք կանանց մասին, որոնք երազում են այլ կյանքի մասին, բայց չեն համարձակվում փոխել ներկան։ Սյուժեի կենտրոնում գավառական քաղաքում ապրող Պրոզորովների ընտանիքն է։ Հոր մահից հետո երեք քույրերը՝ Օլգան, Մաշան եւ Իրինան, երազում են վերադառնալ Մոսկվա։ Նրանց եղբոր՝ Անդրեյի ամուսնությունը Նատալյա Իվանովնայի հետ փոխում է ընտանիքի կենսակերպը. կինը սկսում է տն

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.