← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Factor.am

factor.am ↗
7տեղ վարկանիշում
16,63վարկանիշի միավոր
118հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
700սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Infocom.am95≈ 9,75 միավոր
PanARMENIAN.Net20≈ 4,47 միավոր
News.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

744 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 03:04

TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի հողային շերտի լայնությունը, արդյոք նավթամուղը, գազամուղը, երկաթուղին և ավտոճանապարհը մի տեղո՞վ են անցնելու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ցուցաբերված աջակցության, այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, գրում է Европейская правда-ն։ Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում «ոչ մի այլ երկիր այնքան մեծ ներդրում չի ունեցել, որքան ԱՄՆ-ը»։ «Այսօր Ուկրաինան գոյություն չէր ունենա, եթե չլիներ այն օգնու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ Ազգային ժողով

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն նախատեսում է հոկտեմբերի 21-ին հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության հարցերը քննարկելու համար։ Նա նաև խոստացել է բողոքի ցույցերի ընթացքում ապահովել ոստիկանության «զանգվածային» ներկայություն, գրում է Le Monde-ը։ Այս քայլերը հաջորդում են վերջին շաբաթվա անկարգություններին, որոնց հետևանքով սահմանվել են մասնակի պարետային ժամեր, մի շարք անձ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու…

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով․ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ մանրամասնելով, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ «Վեոլիա Թիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերութ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրվա առաջին կեսին Սանկտ Պետերբուրգում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո, Պուտինը կընդունի Ուիթկոֆին։ Հանդիպումը տեղի կունենա Կոնստանտինովյան պալատում։ Միջոցառումը նախատեսված է այսօր՝ օրվա առաջին կեսին»,- լրագրողներին ասել է նա։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպմանը կմասնակցի նաև Թր

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում

Բուլղարիայում ավարտվել է ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի Մ-15 հավաքականը երրորդ տուրում 2:5 հաշվով պարտվել է Մոլդովայի հասակակիցներին։ Արման Առաքելյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Մայքլ Հայկ Ագդայանն ու Մարտին Սարգսյանը: Նախորդ երկու խաղերում Հայաստանի Մ-15 հավաքականը 0:8 հաշվով պարտվել էր Բուլղարիային ու 2:0 հաշվով հաղթել էր Մոլդովային: Հայաստան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան

Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևին։ Current time-ի փոխանցմամբ՝ Դեսնյանսկի շրջանում անօդաչուն ընկել է կայանված ավտոմեքենաների վրա, Սոլոմենսկի շրջանում՝ բաց տարածքում, իսկ Սվյատոշինսկի շրջանում՝ 24-հարկանի շենքի 20-րդ հարկի մակարդակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի էջերում տարածվող պնդումները, թե «Ադրբեջանում փորձեր են արվել իջեցնել Թուրքիայի դրոշը», ապատեղեկատվություն է պարունակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։ «Խոսքն ավելի վաղ շրջանի լուսանկարների մասին է։ Դրանց նկարահանման պահին մեր դրոշի դեմ բացասական արարք կատարելու փորձ կատարած սադրիչի նկատմամբ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, այլ թեկնածուների և կուսակցության ներկայացուցիչների օժանդակությամբ, ենթադրաբար ընտրակաշառք է տվել մի քանի տասնյակ ընտրողների՝ ընտրություններին մասնակցելու և կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Ըստ նախաքննական մարմնի՝ նա նաև նախ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Փյունիկը» փոխել է տնային մարզադաշտը և այսուհետև մրցակիցներին կընդունի «Freedom Arena»-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան նորակառույց մարզադաշտը գտնվում է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի տարածքում՝ «Փյունիկի» մարզադպրոցի հարևանությամբ: «Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ հոկտեմբերի 23-ին «Freedom Arena» մա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին

Կրեմլը դեռ չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հրապարակել էր Եվրասիական միջկառավարական խորհրդ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.