← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Factor.am

factor.am ↗
7տեղ վարկանիշում
16,63վարկանիշի միավոր
118հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
700սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Infocom.am95≈ 9,75 միավոր
PanARMENIAN.Net20≈ 4,47 միավոր
News.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

744 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 01:20

1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական կողմի՝ գազի գինը հնարավոր միակողմանի բարձրացնելու հարցը պետք է դիտարկել հայ-ռուսական տնտեսական և ռազմավարական հարաբերությունների ամբողջ շրջանակում։ Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հարց է բարձրացրել՝ նման քայլը որքանով գործընկերային կլինի և կարտացոլի երկու երկրների հարաբերությունները։ «Վնասներ՝ անշու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին պարբերաբար անդրադառնում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում հնարավոր ապօրինի ճնշումներին՝ քաղաքացիներին հորդորելով նման դեպքերի մասին տեղեկացնել անձամբ իրեն։ «Հրապարակային պարտավորվում եմ ՝ ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- խոստանում է վարչապետը։ Factor TV-ի տրամ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացու ազատ արձակման մասին հայտնել էր Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանում Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ չորս տարի առաջ ձերբակալված Սթիվեն Հաբարդը հենց նոր ազատ է արձակվել բանտից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով,…

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին

Պետական ​​սահմանապահ ծառայությունից (ՊՍԾ) մեկնաբանել են այն տեղեկությունը, որ ադրբեջանցի հովիվը հատել է սահմանը և մտել Հայաստանի տարածք։ Ծառայությունից AZXEBER.COM-ին հայտնել են, որ գերատեսչության պատասխանատվության տարածքում նման միջադեպ տեղի չի ունեցել։ Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանցի հովիվը սահմանը հատել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ և ձերբակալվել է ռազմական ոստիկանու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին

Դեռ ճշգրտման կարիք ունի՝ արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս օգտվելու են այն նույն ընթացակարգից, որը նախատեսվում է կիրառել ԹՐԻՓՓ-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնողների համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը

Կրեմլի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է շուրջ երեք ժամ։ Բանակցություններն անցկացվել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում։ Դրանց մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թրամփի ուղի» (TRIPP) տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքով արգելված բեռների, մասնավորապես՝ զենքի և զինամթերքի փոխադրումն անհնար է լինելու, և այդ հարցում կողմերի միջև կա փոխըմբռնում։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այդ ցանկերը շատ երկրների հայտնի են։ Ե՛վ մեր, և՛ Ադրբեջան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին

Ադրբեջանական կողմից մանրամասներ են հայտնում ադրբեջանցի հովվի՝ պետական սահմանը հատելով Հայաստանի տարածք անցնելու վերաբերյալ։ Oxu.Az-ի հաղորդմամբ՝ տղամարդը Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ է եղել։ Նա արածեցրել է իրեն պատկանող անասուններին։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլային խմիչք է օգտագործել։ Այդ օրը նույնպես նա անասուններին արածեցնելու է գնացել սահմանամերձ գոտի, որտեղ ալկոհոլ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսվում է վերանվանել Պետական կառավարման ակտիվների կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։ Երկու կառույցներն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն Կառավարության ենթակայությանը։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը «Թրամփի ուղի» համաձայնագրի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, իսկ Ադրբեջանը շարունակում է զավթողական քաղաքականություն վարել, TRIPP նախագիծը դառնում է խիստ խոցելի։ Յոլյանը նշեց, որ իշխանությունների քայլերը փաստացի միակողմանի զիջումներ են, և հարց բարձրացրեց, թե արդյոք ամերիկյան կողմի հետ քննարկ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է

Երևանի «Ուրատուն» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ։ «ՀՖՖ-ի՝ «Ուրարտու» ՖԱ-ի կողմից արտահերթ ժողովին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակություն մտցնել։ Ակումբը տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին և, համապատասխանաբար, ո՛չ համաձ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Հաշվի առնելով տարբեր սոցիալական ցանցերի և ինտերնետային հարթակների միջոցով տարածվող հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանությունը բռնի ուժով փոխելուն,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր

COP17-ի շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Կողմերը քննարկել են բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության պահպանության և փորձի փոխանակման հնարավորությունները։ ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակցային սեղանին ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա, սակայն Ադրբեջանը հրապարակային նախապայման է առաջ քաշել՝ հրաժարվելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Մայր օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Տի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի գործարքի շրջանակներում արդեն նախապատրաստվում են մի քանի լցանավերի մեկնումը։ «Առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից»,- ասել է Պուտինը։ Հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել էին Ռուսաստ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման և առկա խնդիրների լուծման նպատակով հայկական և ռուսական կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 ամսվա ընթացքում համապատասխան լուծումներ գտնել։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։ Միրզոյանը շե

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով

Եվրամիությունը խստորեն քննադատել է երեքշաբթի Լիբիայի արևելյան խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ծովային հուշագրի վավերացումը՝ վերահաստատելով, որ համաձայնագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները և չի համապատասխանում ծովային իրավունքի նորմերին։ Եվրամիությունը վերահաստատել է իր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ ու կրկին դեմ արտահայտվել Լիբիայի գործերին ցանկացած արտաքին միջամտությ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.