← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Factor.am

factor.am ↗
7տեղ վարկանիշում
16,63վարկանիշի միավոր
118հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
700սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Infocom.am95≈ 9,75 միավոր
PanARMENIAN.Net20≈ 4,47 միավոր
News.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

734 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 21:31

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին: 39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասել է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, …

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը

Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին։ Ընդդիմադիրները հարցեր են բարձրացրել գովազդային ծառայությունների, բրենդային ապրանքների բարձր գների և առանց մրցույթի իրականացված գնումների վերաբերյալ։ Նախարարությունը հակադարձել է՝ կազմակերպիչ ընկերությունների ըն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»

Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինային ռազմաճակատում շունչ քաշելու հնարավորություն տալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Չեմ կարծում, թե նա (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – խմբ․) արժանի է դադարի։ Չեմ կարծում, թե մենք հերթական անգամ պետք է հավատանք հավաստիացումներին ու խոստումներին»,- լրագրողներին ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների կողմից առաջարկվող նախագիծ՝ կապված Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներխուժման մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց թեմայի շուրջ իշխանական խմբակցության դիրքորոշմամբ։ Ընդդիմադիր պատգամավորի

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը

«Լիդիան Արմենիան» նոր դատական հայցեր է ներկայացրել Ամուլսարի հանքի շահագործումը քննադատող բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 6 մլն դրամի փոխհատուցում և հրապարակային հերքում։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն մտահոգությու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված

Ադրբեջանում արձանագրվել են հասարակական կարգի կոպիտ խախտման դեպքեր՝ կապված կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ պետական հանրակրթական հաստատություններում դպրոցական միասնական համազգեստի ներդրման կանոնների կիրառման հետ։ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից հայտնել են, թե Բաքվում մի խումբ անձինք դպրոցական միասնական համազգեստի կանոնների ներդրման կապակցությամբ կոն

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական հրամանատարը Ռուսաստանին նախազգուշացում է հղելու դաշինքի ցանկացած հարձակմանը հակազդելու կարողության վերաբերյալ, քանի որ Մոսկվայից եկող սպառնալիքի շուրջ մտահոգությունները մեծանում են, գրում է France 24-ը: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հաղորդմամբ՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայանալիք անվտանգության համաժողովում կնե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ԹՐԻՓՓ և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իրանի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է տարածաշրջան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Թորոսյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախկինում ղեկավարում էր Միհրան Խաչատրյանը, որը պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել

Կոտայքի մարզում գտնվող Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և բարերար Դավիթ Տոնոյանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ըստ պայմանավորվածության՝ բարերարը սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, իսկ նախարարությունը կհամաձայնեցնի նախագծերը և կտրամադրի վերականգնման աշխատանքների անհրա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ակտիվների կառավարման միասնական համակարգի և էլեկտրոնային ռեեստրի ստեղծման առաջարկները, որոնք միտված են բռնագանձված գույքի կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Փաշինյանը բռնագա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներխուժման հանգամանքները։ Օրակարգային հարցի հիմնական զեկուցողը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ քանի դեռ գործը գտնվում է նախաքննության փուլում, հարցի քննա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի մի շարք շրջաններում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին այսօր թույլ չեն տվել մասնակցել դասերին: Նրանց ասել են, որ դա պայմանավորված է նոր կանոնակարգերով։ Ծնողներն ու աշակերտները բողոքի ակցիաների են դուրս եկել դպրոցների առջև: Համացանցում Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի դպրոցներից բողոքի ցույցերի տեսանյութեր են տարածվում։ Հաղորդվում է, որ որոշ դպրոցներում տնօրենները փակել են դպրոցի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նախկին բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել պետությանը շուրջ 14,5 մլն դրամի գույքային վնաս պատճառելու համար։ Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ պաշտոնյան հաստատել է 22 մլն դրամի վճարման հանձնարարականներ, թեև պայմանագրով նախատեսված ապրանքների գերակշռող մասը չի մատակարարվել։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում

Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում (փրայմերիզ) հաղթել է Եվրոպական խորհրդարանի 46-ամյա պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը։ Նա «Հանրային տարածք» (Place publique) կուսակցության առաջնորդն է, խորհրդային հետախույզի թոռ։ Գլյուքսմանը ստացել է ավելի քան 79,6 հազար ձայն կամ ձայների 66,13 տոկոսը՝ ըստ նախնական հրապարակված արդյունքների, և դարձել 2027 թվականի նախագահական ընտրություններում չա

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային աջակցության ծրագրերի ֆինանսավորման, միջազգային գործընկերներից ստացված միջոցների ծախսման արդյունավետության և նոր վարկային համաձայնագրերի նպատակահարմարության հարցերը։ Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ՎԶՄԲ-ից 240 միլիոն դոլար վարկ ներգրավվելու հարցը։ Գրիգորյանը դիմել է

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտել են հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ այն համարելով վտանգ երկրի բնապահպանական անվտանգության և միջազգային պարտավորությունների կատարման համար։ Նրանք հայտարարել են, որ հանքի շահագործումը՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ, հակասում է Հ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ

Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում շուրջ 1,600 նոր անձանց ու ընկերությունների ներառելու որոշումը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների ցանկում ընդգրկվող գրեթե 1600 նոր անուն և կազմակեր

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ COP17-ի շրջանակներում «Մերիդիան» կենտրոնի հետ կնքված պայմանագրի ֆինանսական տվյալներին և «Հայաստան» դաշինքի փորձագետ Անուշ Ենգոյանին։ Ծովինար Վարդանյանը պարզաբանեց, որ ընդդիմադիրների հնչեցրած 11 միլիարդ դրամի փոխարեն «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնի հետ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.