← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Factor.am

factor.am ↗
7տեղ վարկանիշում
16,63վարկանիշի միավոր
118հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
700սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Infocom.am95≈ 9,75 միավոր
PanARMENIAN.Net20≈ 4,47 միավոր
News.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

744 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 06:34

Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 19-ին՝ COP17-ի աշխատանքների մեկնարկի օրը տեղի է ունենում ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն համաժողովի օրակարգն ու հիմնական առաջնահերթությունները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն

Բացել սկզբնաղբյուրը ↗

23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր 23-ամյա Վահան Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլի մեջ է․ երիտասարդի մայրն ահազանգում է՝ հոկտեմբերի 3-ին հացադուլ հայտարարած որդին, որը մինչ այդ 65 կգ էր կշռում 11 կգ նիհարել է։ «Շատ լուրջ առողջական խնդիրներ ունի․ ստամոքսի խնդիր, աչքերը լավ չեն տեսնում, ներվային է, հոգեկան շեղումներ ունի, անգամ հոգեբուժարան ենք պառկեցրել, ինքն իրեն…

Բացել սկզբնաղբյուրը ↗

Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում: Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցել է ճապոնացի Սայակա Իշիի հետ ու առաջին սեթում պարտվել է 3:6 հաշվով, իսկ երկրոդի մեկնարկից առաջ հրաժարվել է պայքարից: Ավանեսյանը չի կարողացել շարունակել մրցախաղը գոտկատեղի վնասվածքի պատճառով, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը: Վնասվածքի լրջութ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում վավերացման համար ներկայացնելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հիշեցնենք՝ կառավարությունը նախագիծը հավանության էր արժանացրել հուլիսի 16-ին։ Սեպտեմբերի 16-ին էլ Սահմանադրական դատարանը եզրակացություն էր տվել,

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները Վաշինգտոնի կողմից կբախվեն «կործանարար» պատասխան միջոցների, եթե Բրյուսելն իրականացնի ամերիկացի մրցակիցների համար եվրոպական շուկայի առանձին հատվածների հասանելիությունը սահմանափակելու ծրագրերը, գրում է Meduza-ն։ Խոսքը Եվրահանձնաժողովի առաջարկի մասին է, որը նախատեսում է ռադիոհաճախականություննե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 20-ից 25-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Թիմը կպատրաստվի ՈւԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին։ Գլխավոր մարզիչ Սիմոն Համբարձումյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Դարպասապահներ Նարե Հովհաննիսյան - «Ալաշկերտ-աղջիկներ» Միլենա Հակ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է, որ ավարտվել են ծրագրի գլխավոր հատակագծի մշակման և տեղայնացման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև բուհերի խոշորացմանը, միջազգային համալսարանների հետ համագործակցությանը, ենթակառուցվածքների ստեղծման ծախսերին և ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Փաշինյանը

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն տարածաշրջանային իշխանություններին կոչ է արել երկուշաբթի երեկոյան որոշ քաղաքներում պարետային ժամ սահմանել։ Հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերը վերաճել են վերջին տարիների ամենալուրջ փողոցային բռնություններից մեկը երկրում, գրում է France 24-ը։ Միջոցառումները կլինեն «մասնակի» և «տեղայնացված», դրանք նպատակ կունենան պաշտպանել ձեռնարկությունները, ասել է նա։ Վարչ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի մասնակիցները COP17-ի շրջանակում բողոքել են ոստիկանության գործողություններից՝ պնդելով, որ իրենց խոչընդոտել են պաստառներ բերել և երթ իրականացնել դեպի պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված «կապույտ գոտի»։ Բանախոսի խոսքով՝ պաստառները մեքենայից բերելու ժամանակ իրենց կանգնեցրել են ութ ոստիկան և արգելել դրանք տեղափոխել՝ առանց որևէ գրավոր որոշում կամ հիմնա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին

Ռուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին և Կիևի մարզին, ինչպես նաև երկրի 11 մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Առնվազն 550 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։ «Գիշերվա ընթացքում կրկին մի քանի ալիքով բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացվել Ռուսաստանի կողմից, և գ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էկոլոգ, իրավաբան, փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ ռիսկեր է պարունակում, իսկ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Վարդանյանը, որը շուրջ տասը տարի դատարաններում ներկայացրել է Գնդեվազի և Ջերմուկի համայնքների բնակիչների շահերը, Ամուլսարի հիմնական ռիսկերն է համարում սեյսմիկ վտանգ

Բացել սկզբնաղբյուրը ↗

MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» արգենտինացի վինգեր Մարտին Պհեդան խփել է այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը: «Դի Սի Յունայթեդի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում 27-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել են անհավանական հարվածով՝ աչքի ընկնելով ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո: Այդ խաղում «Օռլանդո Սիթին» հաղթել է 4:1 հաշով: 35-ամյա Գրիզմանը դարձել է դուբլի հե

Բացել սկզբնաղբյուրը ↗

Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Եկեղեցուց ավելի քան 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը։ Մասնավորապես, Վաղարշապատի համայնքապետարանը 2026 թ. մայիսի 6-ին հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության անշարժ գույքի հարկային պարտավորությունն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Շուրջ 70 կգ մարիխուանայի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով ՀՀ երկու քաղաքացի կալանավորվել է

Սյունիքի մարզում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացին Հայաստան է տեղափոխել 69,34 կգ մարիխուանա և թողել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիներ վերցրել են թմրամիջոցն ու տեղադրել ավտոմեքենայում։ Խուզարկությամբ հայտնաբերվել է նշված քանակությամբ մարիխուանա։ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրայ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նորայր Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ Նշանակումը կատարվել է վարչապետի առաջարկությամբ՝ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան դրույթների համաձայն։ Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ ո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակով հնարավոր հանդիպման թեման արծարծվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի շփումների ընթացքում, սակայն այդ առնչությամբ կոնկրետ առաջարկներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Հաշվի առնելով, որ երեք պետությունների ղեկավարներն էլ, հնարավոր է, մասնակցեն Չինաստանում կայան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երևանում մարզահամալիրի սեփականության իրավունքի գրանցումն անօրինական է ճանաչվել․ Դատախազությունը պահանջում է գույքը վերադարձնել պետությանը

Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Երևանի Ցախի փողոցի 18 հասցեում գտնվող 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի՝ 1999 թվականին կատարված պետական գրանցումը։ Դատարանն արձանագրել է, որ գրանցման հիմքում դրված փաստաթուղթը բավարար չէր կազմակերպության սեփականության իրավունքը

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում կրթական համակարգերի դերակատարման վերաբերյալ պանելային քննարկման իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կրթությունն ունի առանցքային նշանակություն գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում, իսկ Հայաստանի լավագույն օրինա

Բացել սկզբնաղբյուրը ↗

235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում

Իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնը 235 միլիոն դոլարի խոշոր միջկառավարական պայմանագիր է կնքել՝ Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու համար։ Այս մասին հայտնել է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Համաձայնագիրը կնքվել է երկու պետությունն

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.