← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

Factor.am

factor.am ↗
7տեղ վարկանիշում
16,63վարկանիշի միավոր
118հայտնաբերված մեջբերում
4մեջբերող լրատվամիջոց
700սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 4
Infocom.am95≈ 9,75 միավոր
PanARMENIAN.Net20≈ 4,47 միավոր
News.am2≈ 1,41 միավոր
Առավոտ1≈ 1,00 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

744 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 23.10.2026 04:04

Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ պատերազմը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Կարծում եմ՝ նրանք կարող են դա անել (խաղաղության համաձայնագիր ստորագրել) այլ կերպ։ Նրանց համար դժվար է նույն սենյակում գտնվելը։ Ինձ չի հետաքրքրում,…

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգ՝ «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Զեկուցող՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացում։ Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացում։ Զեկուցող՝ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյա

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ «Այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի դրսևորումն է, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»,- իր Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է ընդդիմադիր պատգամավորը։ https://factor.am/1072338.html Հիշեցնենք, որ ՀԿԿ-ն առավոտից Ստեփանավանում խուզարկություննե

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը

Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին՝ պնդելով, որ դեպքը բացահայտվել է ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած հսկողական աշխատանքների, այլ ոչ թե լրագրողական հրապարակումների արդյունքում։ Կոմիտեից նաև հայտնել են, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված ծխախոտի փաթեթավորումների վրա որևէ նշո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ և ՌԻԱ Նովոստի գործակալությունները, փոխանցում է Meduza-ն։ Պուլկովո օդանավակայանում Ուիթկոֆին դիմավորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Կարճ ժամանակ անց նրանց ավտոշարասյունը լքել է օդանավակայանի տարածքը։ Թրամփի ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի նախագահ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 21-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 362 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 403 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 407 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.10 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,20 դրամ փոխարժեքով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում

Վաղ առավոտից Ստեփանավանում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են իրականացվում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,- հայտնեցին ՀԿԿ-ից: Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ անհրաժ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

Հայաստանի թիմն առաջին մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 40 կգ քաշային Նարե Շաքարյանը 1/4 եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթել է հույն Կամերիդու Ալկաթերինին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Նախորդ մրցումային օրը հաղթանակ է տարել նաև 42 կգ քաշային Տիրգրան Բաշրաթյանը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 20-ին ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլավորների հետ, ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը, առողջության պահպանման իրավունքի իրացումը և պահման պայմանները։ Այցի արդյունքներով արձանագրված խնդիրներ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարում: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում 6։2, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 124-րդ ռակետ, ճապոնացի Ռեյ Սակամոտոյին: Մրցախաղը տևել է 1 ժամ 16 րոպե: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Զանգար Նուրլանուլիի (Ղազախստան) և Թոմաշ Մախաչի (Չեխիա) դիմակայության հաղթողը: Դավիթ Եղիազարյա

Բացել սկզբնաղբյուրը ↗

COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հոկտեմբերի 20-ին COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող միջոցառմանը կարևորել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ «Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 11:00–15:00 Գ. Չաուշի փողոցի մի հատված, Նարաշեն թաղամաս 12, 14, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 11:00–15:00 Փ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07:00-18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Միկրոշրջան 104-317շենքերի և Վանատուր թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների հարցում «ոչինչ չի փոխվել»։ Այս մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Европейская правда»-ն։ Ռուբիոն ընդունել է, որ ներկայում կարող են ուշացումներ առաջանալ Ուկրաինային հրթիռային որսիչների մատակարարման հարցում, քանի որ ամերիկյան բազմա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգն աշխատում է խափանումներով։ «Ներկայում մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ

Հոկտեմբերի 20-ին Google Cloud ամպային հարթակի աշխատանքի խափանման պատճառով Եվրոպայի տարբեր երկրներում անհասանելի են դարձել առցանց բանկային ծառայությունները և այլ հարթակներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Google-ի ներկայացուցիչները հայտնել են Լոնդոնում գտնվող europe-west2 տվյալների կենտրոնի աշխատանքի բազմաթիվ խնդիրների մասին։ Ընկերության հայտարարությունից հետևում է, որ առաջին խափանումները գրան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Հարթակը հնարավորություն կտա փաստաթղթավորման հայտ ներկայացնել երկու եղանակով՝ ✔️խիստ նույնականացմամբ, ✔️առանց խիստ նույնականացման։ «Խիստ նույնականացմամբ նախագրանցման գործընթացում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։ Առան

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը

Թուրքիայի բարձրաստիճան զինվորական և պաշտպանական արդյունաբերության ոլորտի պաշտոնյաները երկու շաբաթ առաջ Բաքվում ժպիտներով էին հայտարարում ադրբեջանական բանակին զինտեխնիկա մատակարարելու՝ 500 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրերի մասին։ Այս գործարքները կարծես ցույց էին տալիս, որ երկու երկրների՝ էթնիկ, կրոնական, մշակութային և պատմական կապերով ամրապնդված դաշինքը շարունակում է արդյունքներ տալ, հատկապես

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.