← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

ShantNews

shantnews.am ↗
14տեղ վարկանիշում
7,21վարկանիշի միավոր
52հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
175սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Infocom.am52≈ 7,21 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

228 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 23:12

Սյունիքի մարզում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Նվեր Ս.-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը և Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Գևորգ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն և նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակ

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնու

Բացել սկզբնաղբյուրը ↗

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե

Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը։ «Ամենաբարձր մակարդակի հանդիպում էր անհավանական ուժեղ մրցակցի դեմ։ Շատ բարդ է պաշտպանվել այնպես, ինչպես մենք կարողացանք, բայց ես վստահ եմ, որ հենց դա էր հաղթանակի բանալին։ Մենք լավ խաղացինք պաշտպանությունում։ Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Դպրոցական այգուց՝ COP17-ի ամբիոն. դպրոցականները և ուսանողները խոսել են կենսաբազմազանության մասին

COP17-ի Կանաչ գոտում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդները՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ. դպրոցական սնունդ և կենսաբազմազանություն» ինտերակտիվ քննարկումը։ Այն համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։ Դպրոցականներն ու ուսանողները ներկայացրել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դառ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ուշակովը՝ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև հանդիպումները օգտակար լրացում են հանդիսանում երկու երկրների ղեկավարների միջև պարբերաբար տեղի ունեցող զրույցների համար, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Պետք է նշեմ, որ սա իններորդ շփումն է մեր նախագահի և ամերիկյան ներկայացուցիչների միջև, ինչը օգտակար լրացում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև պարբերական հեռ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 2:4 հաշվով պարտությունը։ «Մենք գիտեինք, որ կարող է նաև այսպես ավարտվել խաղը։ Մենք խաղում էինք Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակրի խաղադաշտում։ ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ է։ Իհարկե, մենք ցանկանում էինք հեռանալ գոնե մեկ միավորով, բայց ոչ մի ահավոր բան չի պատահել։ Այսպիսի պարտությունը […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վեր

Բացել սկզբնաղբյուրը ↗

10 ամենաթանկ ֆուտբոլիստները, որոնք առաջիկայում կարող են ազատ գործակալի կարգավիճակ ստանալ

Transfermarkt-ը ներկայացրել է 10 ամենաթանկ ֆուտբոլիստների, որոնք կարող են ազատ գործակալի կարգավիճակ ստանալ 2027 թվականի ամռանը։ Նրանց պայմանագրերը լրանում են այս մրցաշրջանի ավարտին։ Ցուցակը գլխավորում է Հարի Քեյնը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ 1.Հարի Քեյն («Բավարիա», 60 միլիոն եվրո) 2.Յասին Այարի («Բրայթոն», 45 միլիոն եվրո) 3.Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», 45 միլ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Երևանի և Կոտայքի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից. Արարատ Միրզոյան

Հայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունից և առաջնահերթություններից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում անդրադառնալով Խաղաղության խորհրդի ստեղծմանն ու Հայաստանի անդամակցությանը։ Նախարարը նշել է, որ վարչապետ Նիկոլ

Բացել սկզբնաղբյուրը ↗

COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 42 հոգով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 28-31-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանն ու գավաթի խաղարկությանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի 55 հոգով՝ ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Աշխարհի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հանդես կգա 24, իսկ աշխարհի առաջնությունում՝ 18 կարատեիստ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վրաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ կարևորություն ունեցող հարցեր են. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ կարևորություն ունեցող հարցեր են: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ շարունակական երկխոսություն է պահպանվում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ «Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շար

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նշելով սա այն հարցն է, որը լուծում է պահանջում. պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, և որ նրանց ազատ արձակման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը երբեք չեն դադարում: «Ինչո՞ւ չեմ կարողանում երաշխավորված և վստահությամբ ասել՝ կ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Շատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան

Սեղանի թենիսի Եվրոպայի առաջին ռուսաստանցի չեմպիոնուհի, հայազգի Էլիզաբեթ Աբրահամյանը մեկնաբանել է հաղթանակը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ «Մեծ հպարտություն է այս հաղթանակը բերել երկրին։ Անկեղծ ասած, շատ տխուր է, որ պարգեւատրման ժամանակ հիմնը չհնչեց։ Բայց այնուամենայնիվ, մենք գիտենք, որ այս հաղթանակը մերն է։ Ես պարզապես ցանականում եմ շնորհավորել բոլոր ռուսա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Աշխարհի թիվ մեկ գերտերությունը հսկայական ներդրումներ է պատրաստվում անել, և Հայաստանի համար բացվում է հարյուրամյա ապագայի հեռանկար. Միրզոյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրակարգային հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արարատ Միրզոյանն անդրադարձել է գազի գնի հնարավոր թանկացման հարցին

Բավականին ծավալուն փաստաթուղթ է, ծանոթանում ենք, վերլուծում և ըստ այդմ՝ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին: «Մեզ հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետություններ Y-ին հանել

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.