← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

ShantNews

shantnews.am ↗
14տեղ վարկանիշում
7,21վարկանիշի միավոր
52հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
175սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Infocom.am52≈ 7,21 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

228 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 23:12

Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սուրեն Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդուն

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թիվ 3, 5, 7, 9, 11, Ահարոնյան փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 66, 66ա, 62, 62/1, Դ.Անհաղթ փողոցի թիվ 23/1, 17, 19, 19/1 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի թիվ […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները։ Ազատված տարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն երևանցիներին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 363 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր տեղում քննարկելու համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման և Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի դադարեցման հնարավորության մասին։ «Ես լուծել եմ ութ պատերազմ կամ իրավիճակ, որոնք մոտ էին պատերազմի վերածվելուն։ Մենք մոտ ենք ևս երկուսի ավարտին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և Իրանի հետ։ Դրանք կավարտվեն այս կամ այն ​​կերպ», – ասել է նա՝ ելույթ ունենալով […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նախազգուշացրել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին, եթե Միացյալ Նահանգները շարունակի հորդորել նավերին անցնել Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող ականապատված ջրերով, հայտնում է Reuters-ը։ «ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ պատասխան գործողությունները կարող են տարածվել

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հնարավոր եռակողմ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկվի միջուկային զինանոցների կրճատման խնդիրը։ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուզ» միացյալ ռազմակայանում լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգում կարող է ընդգրկվել

Բացել սկզբնաղբյուրը ↗

NBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից

Վերջին օրերին Միացյալ Նահանգները կրճատում է Մերձավոր Արևելքի բազաներում իր զորքերի թիվը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, զորքերի դուրսբերումը ազդել է Հորդանանի, Կատարի և Քուվեյթի բազաների վրա։ Ավելին, հոկտեմբերի 21-ին Մերձավոր Արևելքում ԱՄՆ որոշ դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին տեղեկացվել է, որ իրենց առաքելությունները ստիպված կլինեն գործել կրճ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Քննարկվել են «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն․ ԱԱԾ

2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ «Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատաս

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Քրիստա Փայքը, որը Միացյալ Նահանգներում երկու մահացու ներարկումով մահապատժից հետո ողջ է մնացել, սկսել է նախադասություններով խոսել և գտնվում է բժիշկների հսկողության տակ, որոնք դեռևս չեն որոշել նրա առողջական խնդիրների լրջությունը, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով նրա փաստաբանին։ Փայքի պաշտպանական թիմը նախկինում հայտնել էր, որ նրան հիվանդանոցից տեղափոխել են բանտ, որտեղ նա շարունակում է բժշկական […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն X-ի իր էջում արձագանքել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։ «Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակն

Բացել սկզբնաղբյուրը ↗

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ

Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, չեմ կարծում, որ մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Այսպես թե այնպես, շուտով ինչ-որ բան կպատահի։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա կլինի ընտրություններից հետո, և կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Տիրանայում վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ շարունակվել են բախումները ցուցարարների և ալբանական ոստիկանության միջև, հաղորդում է ATA լրատվական գործակալությունը։ Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանության վրա։ Նրանք այրել են պլաստիկե աթոռ՝ այդպիսով արձագանքելով երկխոսության առաջարկին։ Ավելի վաղ վարչապետը հանել և մի քանի աթոռներ էր տեղադրել իր նստավայրի առջ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղատարափ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Երեք մարդ մահացել է երեքշաբթի օրը Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում տեղի ունեցած անկարգությունների պատճառով», – հաղորդում է գործակալությունը՝ Figaro թերթի վերահրատարակությամբ։ Մարսելից հյուսիս-արևմուտք գտնվող Լանսոն-Պրովանս

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ընթրիքին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրման 107-րդ տարեդարձին նվիրված ամենամյա հանդիսավոր ընթրիքին՝ «Նշանավորելով մեր երկարատև ազդեցությունը սերունդների վրա» խորագրով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ «Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումների

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.