← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

ShantNews

shantnews.am ↗
14տեղ վարկանիշում
7,21վարկանիշի միավոր
52հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
175սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Infocom.am52≈ 7,21 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

222 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 22:20

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել: Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։ Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարվեցին խուզարկություններ։ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց երեք որսորդական և մեկ օդաճնշի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, այսօր գործընթացները գտնվում են այդ կետում: Բայց մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որ կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասաց Փ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարնմի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Հացիկ, Արմավիր-Իսահակյան-Գյումրի խճուղի 𝟏 հասցեում «ԴԱՎՆԱՐ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ԱԳԼՃԿ-ում, գ. Արմավիրի 𝟏-ին փողոց, 𝟑𝟒 հասցեում «Ա.Եղիշյան» Ա/

Բացել սկզբնաղբյուրը ↗

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ի ցերեկն անձրևներն առանձին […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հետաքրքիր է, թե ինչու ՀԱՊԿ-ից չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա. Փաշինյան

ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցի վերաբերյալ հարցին: «Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը Հայաստանի կառավարության քաղաքական հանձնառությունն է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ «Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է, և մենք ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված։ Հասկանալիորեն

Բացել սկզբնաղբյուրը ↗

TRIPP նախագիծը մտնում է գործնական փուլ. Փաշինյան

TRIPP նախագիծը մտնում է գործնական փուլ: Այս մասին Կառավարության նիստի ընհթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխա

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՆԳՆ ծառայողների բարեվարքության շարունակական զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում վերապատրաստում է անցել շուրջ 300 ծառայող

ՆԳ նախարարության ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը, վարքագծի կանոնների պահպանումը և հանրային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդումը նախարարության գործունեության առաջնահերթություններից են և այդ նպատակով ՆԳ նախարարությունում իրականացվում են համալիր տարբեր միջոցառումներ: Նմանօրինակ միջոցառումներից էին «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստումները և «Զրույց հոգեբանի հետ» խորագրով հ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Կապալառու կազմակերպության ներկայա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը:

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սուրեն Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդուն

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թիվ 3, 5, 7, 9, 11, Ահարոնյան փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 66, 66ա, 62, 62/1, Դ.Անհաղթ փողոցի թիվ 23/1, 17, 19, 19/1 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի թիվ […]

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները։ Ազատված տարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն երևանցիներին։

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 363 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.