← ԶԼՄ-ների վարկանիշ
Ընդհանուր

ShantNews

shantnews.am ↗
14տեղ վարկանիշում
7,21վարկանիշի միավոր
52հայտնաբերված մեջբերում
1մեջբերող լրատվամիջոց
175սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

Ո՞ր լրատվամիջոցներն են մեջբերում · 1
Infocom.am52≈ 7,21 միավոր

Յուրաքանչյուր աղբյուրի մոտ նշված են մեջբերումների քանակը և մոտավոր ներդրումը միավորներում։ Վերջնական գումարը կլորացվում է միայն բոլոր ներդրումները գումարելուց հետո։

211 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 20:24

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Հոկտեմբերի 21-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ Մատենադարանի այգու հիմնարկեքը խորհրդանշական կամուրջ է ստեղծում հայկական հարուստ ձեռագրային ժառանգության և կենդանի բնության միջև։ Ընդգ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի. Կիվու

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը, խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյին: «Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի այս խմբո

Բացել սկզբնաղբյուրը ↗

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, օրենքի համաձայն, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստո

«Ինտերի» բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է իր գոլին ու Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցմանը: «Հենրիխ Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց, բայց Զելինսկին նույնպես շատ լավ գործեց գրոհը սկսելիս։ Պետք է շնորհավորեմ իմ թիմակիցներին։ Երբեք հեշտ չէ խաղալ 10 ֆուտբոլիստով: Մենք ցույց տվեցինք, որ ցանկանում ենք

Բացել սկզբնաղբյուրը ↗

Նախատեսվում է վերանայել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի միասնական իրավակարգավորում

Գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը։ Մասնավորապես, սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակում կատարվող գործողությունների հ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հաստատվել է Զբաղվածության ապահովման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության ապահովման ծրագիրը։ Արդյունքում՝ ակնկալվում է բարձրացնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հնարավորությունները վաուչերների տրամադրման միջոցով՝ նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» տնային հաղթանակ է տարել ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ։ 1-0 հաշվով ավարտված խաղում գոլային փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը։ 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման է մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյինշ։ Նշենք, որ 68-րդ րոպեից դաշտի տե

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարներ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարեւորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հ

Բացել սկզբնաղբյուրը ↗

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթել է «Լայպցիգին». ՉԼ

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 4-1 հաշվով հաղթել է գերմանական «Լայպցիգին»։ 44-րդ րոպեին հաշիվը բացել է Բերնարդու Սիլվան։ 52-րդ րոպեին, Արդա Գյուլերը կրկնապատկել է տանտերերի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին Կիլիան Մբապեն հաշիվը դարձրել է խոշոր։ 85-րդ րոպեին հյուրերի հեղինակության գնդակը խփել է Գոմիսը,

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները

Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար: Ըս

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կուժեղացնի անվտանգության միջոցառումները հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ցույցերի ժամանակ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժան-Դիդյե Բերգերը խոստացել է, որ հոկտեմբերի 24-ի բողոքի ակցիայի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար ավելի շատ ոստիկաններ կներգրավվեն, քան անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հինգշաբթի օրը հաղորդել է BFM հեռուստաընկերությունը։ Բերգերի խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը 20%-ով ավելի շատ իրավապահ մարմինների աշխատակիցներ կտեղակայի, քան հոկտեմբերի

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մեսսին հրավիրվել է Իսպանիայի թագավորի և թագուհու հետ պաշտոնական ընթրիքին

MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հրավիրվել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի և թագուհի Լետիսիայի հետ պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Marca-ն։ Միջոցառումը կկայանա իսպանական Օվիեդո քաղաքում՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակի հանձնման արարողությանը նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ընթրիքին ներկա կլինեն նաև մրցանակի մյուս դափնեկիրները։ Մեսսին Օվիեդոյի մարզա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունք

Բացել սկզբնաղբյուրը ↗

Սեպտեմբերին աշխատաշուկայում արձանագրվել է հերթական ռեկորդը. օգոստոսի համեմատ սեպտեմբերին աշխատատեղերն ավելացել են 15 հազարով

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է ՊԵԿ-ի ամփոփած՝ գրանցված աշխատատեղերի ցուցանիշին և նշել, որ սեպտեմբերին արձանագրվել է հերթական ռեկորդը: «Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով ՝ շուրջ 4,9 տոկոսով։ Ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբեր

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային

ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային, որը ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում: RMC Sport-ի համաձայն՝ ակումբը մտադիր է Վրաստանի հավաքականի առաջատարի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2032 թվականը: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Նոր պայմանագրով Կվարացխելիան կարող է դառնալ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանի ձեռագրական ժառանգության ազգային հավաքածուն կհամալրվի համաշխարհային նշանակության ևս 2 արժեքներով. Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել

Գործադիրի որոշմամբ 148,5 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսը ձեռք բերելու նպատակով։ Գումարը կուղղվի երկու ձեռագրի՝ 1353 թ. Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695 թ. Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանի գնմանը և Մատենադարան տեղափոխմանը: Երկու մատյաններից վաղագույնը 1353թ. Դրազ

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.