← ԶԼՄ-ների վարկանիշ
Այլ

fip.am

fip.am ↗
—տեղ վարկանիշում
0,00վարկանիշի միավոր
0հայտնաբերված մեջբերում
0մեջբերող լրատվամիջոց
24սեփական նյութ հաշվարկում

Վարկանիշի տվյալների կտրվածքը՝ 22.10.2026 15:38 · Հայերեն կորպուս

24 հավաքված նորություն · նորերը՝ սկզբում · թարմացվել է 22.10.2026 20:26

Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով

2026 թվականի հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև Հայաստանի վեց մարզկենտրոն ներառող համայնքներում՝ Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Արտաշատում, Արմավիրում և Գավառում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և քարտեզագրել է այս համայնքներում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակները՝ ըստ թեկնածուների սեռի, տարիքի, կուսակցական

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը

TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին գործերի նախարարության ներկայացրած միգրացիոն ցուցանիշները։ «Իշխանությունը թվային մանիպուլյացիաներով փորձում է համոզել, թե արտագաղթը Հայաստանում դադարել է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հպարտանում է առաջին կիսամյակի ընդամենը 1300-ի դրական սալդոյ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախընտրական քարոզչության հետ կապված միջադեպի մասին է ահազանգել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մանուկյանը։ Մանուկյանը Facebook-ում հրապարակված տեսանյութով հայտարարել է, որ «օրենքի խախտմամբ» ապամոնտաժում են իր նախընտրական պաստառը։

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից

Նախկինում բանավեճերից հրաժարվող քաղաքական մրցակիցներին քննադատող «Քաղաքացիական պայմանագիրն» այժմ ինքն է մերժում նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բանավեճից հրաժարվել են նաև իշխող ուժն ու նրա մասնակցությամբ ձևավորված դաշինքը։ Մանրամասները՝ ՔՊ-ն քննադատում էր բանավեճից հրաժարվողներին, այժմ ինքն է մերժում հրավերը The post ՔՊ-ն նախկինում քն

Բացել սկզբնաղբյուրը ↗

ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը

Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝ պնդելով, թե տեղեկության աղբյուրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram-ում պաշտոնական ալիքն է։ Լուրի համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների՝ երկրի կրթական հաստատություննե

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է համայնքների նախընտրական պատկերը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և ընտրողների ցուցակների ձևավորման առանձնահատկությունները։ Մանրամասները՝ ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի հետ անկլավների հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը՝ առաջարկելով երկու երկրների միջև ճշգրիտ համապատասխան մակերեսներով տարածքների փոխանակում, որի արդյունքում սահմանի երկու կողմերում այլևս անկլավներ և էքսկլավներ չեն լինի։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարության վերաբերյալ բանավեճի ըն

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՔՊ-ն քննադատում էր բանավեճից հրաժարվողներին, այժմ ինքն է մերժում հրավերը

Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գավառի, Եղեգնաձորի, Իջևանի և Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժ մերժել է Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը։ Նրանց թվում են Իջևանում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Գավառում ՔՊ-ի ու «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխությո

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված 21 համայնքում՝ Հայաստանի 10 մարզերում։ Դրանցից 19-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախապատրաստական ժամանակացույցը հաստատել էր դեռ օգոստոսին։ «Փաստերի ստուգման հարթակն»

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։ Դրանցից 19-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախապատրաստական ժամանակացույցը հաստատել էր դեռ օգոստոսին։ Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը. Փաշինյանի հայտարարություններն և պայմանագրի լուծման հիմքերը

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, կոնցեսիոն կառավարման ներքո է: Չնայած երկաթուղային ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը, ռուսաստանյան ընկերությունն է իրականացնում դրանց կառավարումն ու շահագործումը՝ պայմանագրով սահմանված իրավունքներով և պարտավորություններով։ 2026 թվա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման

Դեռևս 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքված հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքին է վերադարձվել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի ղեկավարած կազմակերպությանն անհատույց օգտագործման տրամադրված մանկապարտեզի շենքը։ Գույքի վերադարձին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ապրիլի 30

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները

Հայաստանում կառուցված Firebird AI արհեստական բանականության կենտրոնի վերաբերյալ ռուսական ապատեղեկատվական ցանցերի կողմից ամիսներ առաջ տարածված մի շարք պնդումներ այժմ կրկնվում են Ռուսաստանի պետական կառույցների և լրատվամիջոցների հրապարակումներում։ Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, թե կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։ Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր մոդուլային ատոմակայանի կառուցումը ներկայացնում էր որպես արդեն կայացված ռազմավարական որոշում, ապա 2026 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ այդպիսի կայանը, մեծ հավանականությամբ, այլևս չի բավարարի Հայաստանի էլեկտրաէներգետիկ պահ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում

Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա 10 տարի անընդմեջ ծառայել ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում։ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայու

Բացել սկզբնաղբյուրը ↗

Ռուսական գազի գինը․ սահմանից մինչև սպառող

Հայաստան ներկրվող ռուսական գազի սահմանային գինը և սպառողի վճարած սակագինը էապես տարբերվում են։ Ինչպե՞ս է ձևավորվում գազի վերջնական սակագինը, և ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերությունը՝ մանրամասները տեսանյութում։ Մանրամասները՝ Ռուսական գազը՝ սահմանից մինչև սպառող․ ինչպե՞ս է ձևավորվում գինը հայ սպառողի համար The post Ռուսական գազի գինը․ սահմանից մինչև սպառող appeared first on FIP.AM.

Բացել սկզբնաղբյուրը ↗

ՌԴ սահմանափակումների ֆոնին․ ինչպես է փոխվել Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը

2026 թվականի մայիսի վերջից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ կիրառեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մայիսի 22-ից սահմանափակվեց ծաղիկների, ապա՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, տերևավոր բանջարեղենի և ելակի ներմուծումը։ Հունիսի սկզբին սահմանափակումները տարածվեցին նաև գյուղատնտեսական այլ ապրանքների և ձկան ու ձկնամթերքի վրա։ Սահմանափակումներից հետո ՀՀ կառավարությունը սկսեց փոխ

Բացել սկզբնաղբյուրը ↗

Կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։ 2018 թվականից հետո է, որ Հայաստանում կանայք նաև համայնքներ են ղեկավարում»։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պնդումը և պարզել, որ մինչև 2018 թվականը Հայաստանում եղել են կին համայնքի ղեկավարներ, այդ թվում՝ խոշորացված համայնքում։ «Համայնքի ղեկավար

Բացել սկզբնաղբյուրը ↗

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասին խոսքերին․ դրանք պնդել են, թե նա ակնարկել է վերջինիս Բաքվին հանձնելու մասին։ Մասնավորապես, Փաշինյանի՝ մոլորված զինվորներին առանց նախապայմանների վերադարձնելու կողմերի պայմանավորվածությա

Բացել սկզբնաղբյուրը ↗

Փաշինյանը մանիպուլացրել է․ «սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի» կանխատեսումը չիրականացավ

2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին լինելու է «աղետաբեր պատերազմ», եթե իր կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, սեպտեմբերն

Բացել սկզբնաղբյուրը ↗
Ինչպե՞ս է հաշվարկվում վարկանիշը

Վարկանիշը հիմնված է Echo-ի հավաքած սկզբնական նորություններում ավտոմատ հայտնաբերված մեջբերումների վրա։ Մեկ աղբյուրի բազմաթիվ կրկնությունները չպետք է գերակշռեն տարբեր լրատվամիջոցների մեջբերումներին։

Միավորները = √n₁ + √n₂ + … + √nₖ
n-ը տվյալ աղբյուրը մեջբերող յուրաքանչյուր առանձին լրատվամիջոցի հրապարակումների քանակն է։ Գումարը վերջում կլորացվում է մինչև երկու տասնորդական նիշ։ Դասավորությունն ու հավասար տեղերը որոշվում են հենց այդ ցուցադրվող միավորներով։

Օրինակ՝ մեկ լրատվամիջոցից 100 մեջբերումն ապահովում է √100 = 10 միավոր։ Տասը տարբեր լրատվամիջոցներից՝ յուրաքանչյուրից 9 մեջբերում, ապահովում են 10 × √9 = 30 միավոր՝ ընդհանուր 90 մեջբերման դեպքում։ Մեջբերումների իրական քանակը ցուցադրվում է առանձին և չի նվազեցվում։

Օգտագործվում է ամբողջ պահպանված պատմությունը՝ ոչ միայն վերջին 30 կամ 90 օրը։ Մեկ այլ լրատվամիջոցի մեկ հրապարակումից նույն աղբյուրը ստանում է առավելագույնը մեկ մեջբերում։ Վերնագրի, նկարագրության և տեքստի կրկնությունները չեն բազմապատկում արդյունքը։ Տարբեր հրապարակումները հաշվվում են առանձին, նույնիսկ եթե նույն իրադարձության մասին են։ Վերաներմուծված և տեխնիկապես կրկնվող հրապարակումները չեն կրկնահաշվվում։

Ինքնահղումները, լուսանկարի հեղինակային նշումները և առանց աղբյուրի օգտագործման բավարար նշանների պարզ հիշատակումները չեն հաշվվում։ Նախկին վարկանիշը, այցելությունները, դիզայնը և արհեստական բանականության գնահատականները չեն օգտագործվում։ Հաշվարկը չունի մեկ մեջբերող լրատվամիջոցի կոշտ սահմանաչափ. հերթական մեջբերումները շարունակում են ավելացնել միավորները, բայց աստիճանաբար նվազող ներդրմամբ։

Սեփական RSS ունենալը պարտադիր չէ. լրատվամիջոցը կարող է միավորներ ստանալ այլ աղբյուրներում մեջբերվելու համար։ Նույն լրատվամիջոցի մի քանի RSS-ները նոր անկախ աղբյուրներ չեն ստեղծում։ Տարբեր լրատվամիջոցներ ասելով՝ նկատի են առնվում կատալոգի առանձին նույնականացված քարտերը. սեփականատերերի անկախությունը այս հաշվարկով հաստատված չէ։ Հայերեն և ռուսերեն կորպուսները տարանջատված են։

Հաշվարկն առանց արհեստական բանականության է՝ բառարանի, կանոնների և կայուն նույնացուցիչների միջոցով։ Այն գործարկվում է ձեռքով. նորությունների ավելանալը ինքնին չի փոխում հրապարակված միավորները։ Միավորների մեթոդ՝ citation-sqrt-1.0.0։ Մեջբերումների ճանաչման տարբերակ՝ 1.0.0։

Սա ամբողջ համացանցի չափում կամ լրատվամիջոցի հավաստիության, որակի, լսարանի ու քաղաքական դիրքորոշման գնահատական չէ։ Արդյունքը կախված է դիտարկվող աղբյուրներից և պահպանված նյութերի ամբողջականությունից։ Կորած հղումները կամ ոչ միանշանակ ձևակերպումները կարող են չճանաչվել։ «0»-ն նշանակում է՝ այս կորպուսում մեջբերում չի հայտնաբերվել։

Ցուցակը սկսվում է մինչև 30 դրական արդյունք ունեցող, չթաքցված քարտից։ 40 այդպիսի լրատվամիջոցի դեպքում ցուցադրվում են առաջին 40-ը, ապա՝ 50-ը և այդպես շարունակ։ Հավասար միավորներով լրատվամիջոցների տեղը նույնն է. սահմանի վրա հերթականությունը որոշվում է կայուն նույնացուցիչով։ Սյուժեի ներսում հավասար միավորների դեպքում ավելի վաղ հրապարակված նյութն ավելի բարձր է։

Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.