2027 թվականից կմեկնարկի «Ակադեմիական քաղաքում» ուսանողական կացարանների կառուցումը։ Այս մասին բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, կրթաթոշակների տրամադրման նոր համակարգը և բուհերի ֆինանսավորման մեխանիզմները։














































