Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցը։ Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ արդեն Սոչիում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
The post Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սոչի appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0