Սահմանարական դատարանը (ՍԴ) հետաձգեց 14 օրը մեկ պարտադիր թեստավորման՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցով ընդդիմադիրների բողոքի քննությունը։
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ առաջարկելով կառավարությունից պահանջել հնգօրյա ժամկետում Սահմանադական դատարանին տրամադրել նախարարի 2020-ի օգոստոսի 4-ի հրամանով նախտեսված աշխատող անձանց կոմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջների չկատարման համար աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկություններ։
Նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ տեղեկատվությունը Առողջապահության նախարարությունը չի տիրապետում, քանի որ անմիջապես վերահսկողություն իրականացնող մարմին չէ և իրենց ժամանակ է հարկավոր այդ տեղեկատվությունը ստանալու համար, հետևաբար խնդրեց պահպանել առնվազն հնգօրյա ժամկետը։
Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանից պահանջում են պարզել՝ հակասահմանադրական չէ՞ արդյոք առողջապահության նախարարի այն հրամանը, որով աշխատող և չպատվաստված քաղաքացիները պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանան աշխատանքի, իսկ, եթե դա չանեն ու տևական ժամանակ բացակայեն, ապա գործատուն կարող վերջինիս աշխատանքից հեռացնել։ Դիմող կողմին ՍԴ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
Կարդալ աղբյուրում
0