Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բացի եռակողմ բանակցություններից, Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում քննարկելու են 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Այսօրվա հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 24-ին, Ադրբեջան և Հայաստան էր այցելել Ռուսաստանի փոխվարչապետ, ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը։ Բաքվում և Երևանում Օվերչուկը հանդիպումներ էր ունեցել Ալիևի և […]
The post Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը, Փաշինյանը և Ալիևը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0