Զինծառայող Սուրեն Ավետիսյանը նոյմեմբերի 24-ին Տավուշի մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով, սպանվել է ծառայակցի կողմից, հայտնում է քննչական կոմիտեն։ «Պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի իքնությունը։ Նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։ Կոմիտեից հայտնում են, որ սպանված զինծառայողի ծառայակիցը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի […]
The post Զինծառայող Սուրեն Ավետիսյանը Տավուշի մարտական հենակետերից մեկում սպանվել է ծառայակցի կողմից appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0