Ապաշրջափակված ուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով հարցին, թե Հայաստանն մաքսային վերահսկողությունն իրականացնելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, Զախարովան ասաց․ «Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմանավորվածություններին հասնելու լավ հեռանկարներ ենք տեսնում, իհարկե, հաշվի առնելով բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը։ Նաև մենք ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված ուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»։ Մարիա Զախարովան հաստատեց նաև, որ Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով․ «Ռուսաստանը հետաքրքրված է և անգամ իր աջակցությունն է առաջարկել […]
The post Ապաշրջափակված ուղիներով փոխադրումները կարվեն միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության հիման վրա․ Զախարովա appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0