Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին: Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն …
Կարդալ աղբյուրում
0