Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը։ Միրզոյանն ու Լապիդը քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները: «Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։
The post Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են Սուրբ Հողում հայկական կրոնական ժառանգության հարցը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0