Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ընկերությունն Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր կայարանի նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քննարկել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ։ «Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել […]
The post Հայտնի է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի մրցույթում հաղթողի անունը, ընկերությունը 500 մլն դոլար կներդնի appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0