«Աղիքային վարակ» ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։ «Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան […]
The post 13 քաղաքացի թունավորվել է «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնվելուց հետո appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0