Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, առցանց ասուլիսի ժամանակ ներկայացրեց՝ արդյոք միջանցքի հարց քննարկվում է եռակողմ հանդիպումների ժամանակ, թե ոչ։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված՝ «անարգել երթեկություն» արտահայտությունը կիրառելով պնդում է, որ սա հենց «սուվերեն միջանցք է» նշանակում։ «Որ գրած է՝ այսպես, դա նշանակում է սուվերեն միջանցք։ Իսկ ավելի տրամաբանական չէ ասել, որ եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրած կլիներ՝ սուվերեն միջանցք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք բառն օգտագործված է՝ «Լաչինի միջանցք» ձևակերպումով։ Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Փաշինյանի խոսքով՝ եռակողմ […]
The post Նիկոլ Փաշինյանը բացատրում է՝ կա արդյոք միջանցքի հարց appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0