Այսօր՝ նոյեմբերի 23-ին, առցանց մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 19-ին։ «Ինչքան էլ քննադատենք ագրեսիվությունը, որը պետք է ավելի շատ և ավելի հետևողականորեն քննադատենք, բայց մյուս կողմից էլ փաստն (կապի ստեղծման – խմբ․) ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ այդ որոշումը Ադրբեջանի նախագահի։ Հիմա ժամանակը ցույց կտա՝ դա ինչքանով արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում երբեք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կոնտակտ ընդհանրապես չի եղել։ *** Նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո համաձայնություն էր ձեռք բերվել […]
The post Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է․ Փաշինյան appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0