Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն, նշվում է հաղորդագրությունում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է վեց վիրավորների մասին, որոնցի երկուսի վիճակը ծանր է։ «Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների […]
The post ՀՐԱՏԱՊ – Ադրբեջանը Արցախում խախտել է հրադադարը, կան վիրավորներ (լրացված) appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0