Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Կարդալ աղբյուրում
0