Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Ռոբերտ Սուքիասյանը գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Քննչական կոմիտեն հաղորդագրությունում ներկայացնում է նաև հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ․ «Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի […]
The post Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0