Banks.am

Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

22 հուլիսի 09:31

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը եւ գտնել համապատասխան լուծումներ:

«Մեզ համար կարեւոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին եւ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»,- ասել է նա։

Առաջին ներդրումային ծրագիրը վերաբերում էր Երեւանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:  

Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաեւ կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել եւ ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նա առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը եւ եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:  

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երեւանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:

Լսելով ներդրողի եւ Երեւանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները եւ մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:    

Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ եւ Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները եւս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը եւ ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երեւանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաեւ արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:    

Կարդալ աղբյուրում
Հավանել
Մեկնաբանություններ

0

Echo.am

Echo.am

Քաղաքական

Տիգրան Ավինյանը խոստովանում է` նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններ է ունեցել

Տիգրան Ավինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնը լքելուց առաջ Facebook–ի իր էջում բացատրել է, թե ԱԺ ընտրություններում ինչու չի ներառվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

6 ժամ առաջ

0

Բանակ

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Կութի ու Երասխի վրա

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

6 ժամ առաջ

0

Քաղաքական

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

4 ժամ առաջ

0

Քաղաքական

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

7 ժամ առաջ

0

Քաղաքական

Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

7 ժամ առաջ

0

Հասարակություն

Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Սանոսյանը 2018-ի հոկտեմբերի 10-ից զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։

8 ժամ առաջ

0

Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը

Մարտական պայմաններում ինքնուրույն գործելու ունակությամբ, արհեստական ինտելեկտով ռոբոտները ռուսական բանակի ներկան են։ Սպառազինության ռոբոտացված համալիրներն ավելի ակտիվորեն են ներդրվում զորքերում, օգտագործվում են մարտական կիրառման բոլոր միջավայրերում:

Երեկ 18:08

0

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

«Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց Արցախում ծավալված պատերազմի օրերին։ Բայց վարկանիշի աճին զուգահեռ արտադրողը բաղադրիչների մատակարարման լուրջ խնդրի բախվեց, որը կարող է խորանալ:

28 հուլիսի 23:44

0

Քաղաքական

Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, նշանակվել է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։

8 ժամ առաջ

0

Հասարակություն

Հարկային տեսուչները 1.5 մլն դրամի կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են:

8 ժամ առաջ

0

Քաղաքական

Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Ալեն Սիմոնյանը ընտրվեց ԱԺ նախագահ. կողմ են քվեարկել մ 71 հոգի. ընդդիմությունը չի մասնակցել ոչ քվեարկությանը, ոչ էլ ԱԺ նիստին, որի ժամանակ հրապարակվեցին քվեարկության արդյունքները

8 ժամ առաջ

0

Հասարակություն

Դիմակավորված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև Արման Անտոնյանի պապին. ՔԿ

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին սպանելու փորձ կատարած անձինք լուրջ վնասվածքներ են հասցրել նաև այդ պահին տանը գտնվող տարեց տղամարդուն, որը Նոր Արտամետ գյուղի բնակիչ է, 87 տարեկան։

8 ժամ առաջ

0

Այլ նորություններ

Echo.am

Մեխով հնարք՝ 200 դոլարի դիմաց, կամ ֆիզիկա սովորեք. հայկական հայթեք-բիզնեսի ծրագրերը

16 փետրվարի 08:37

0
Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը»

27 հունվարի 15:55

0
2050-ին՝ 5 միլիոն. անպատասխանատու պոպուլիզմ, երազանք և իրականություն

22 սեպտեմբերի 16:22

0
Մամուլի էջերը անկախության հանրաքվեից առաջ

21 սեպտեմբերի 16:53

0
Լևոն Զուրաբյան. Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին -2

14 սեպտեմբերի 16:54

0
Արցախի անկախության հռչակումը 1991-ի սեպտեմբերի 2-ին. ինչպես է եղել

2 սեպտեմբերի 09:58

0

Հոդվածներ

«Ամեն ինչ դրան էր տանում»․ ՆԱՏՕ-ում կողմնորոշվել են Սև ծովի հարցում

Ծովային սահմանների խախտում, հակառուսական ուղղվածության վարժանքներ ու դաշնակիցներին զենքով աջակցություն՝ բրիտանական «Դեֆենդեր» էսկադրային ականակրի հետ Ֆիոլենտ հրվանդանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ներողության փոխարեն նոր սպառնալիքներ են հնչել:

12 հուլիսի 23:46

0

Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու գրավական .հոդված հնդկական պարբերականում

Միջազգային հարաբերությունների փորձագետ Նվարդ Չալիկյանը և դոկտորանտ Պոլ Անտոնոպուլոսը հրապարակել են հոդված հնդկական Chanakya Forum կենտրոնի կայքում՝ ուսումնասիրելով հայ-հնդկական գործընկերության հեռանկարները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում:

8 հուլիսի 09:06

0

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

ՀԱՊԿ անդամ երկրների քննարկմանն է ներկայացվել առաջարկություն՝ դաշինքի անդամ չհանդիսացող երկրների հետ համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու վերաբերյալ: Խոսքը «գործընկեր երկրների» ինստիտուտի մասին է։

6 հուլիսի 22:59

0
Подтвердить?
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.