Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Խորհրդակցությանը քննարկվել են հետևյալ ներդրումային ծրագրերը․ Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում՝ $10 մլն Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը: Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ […]
The post Մանկական երկաթուղուց մինչև Սատանի կամուրջ․ կառավարությունում ներդրումային ծրագրեր են քննարկել appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0