2021-ի հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն ԱՄՆ դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Ֆեյբուքյան իր էջում ներկայացնելով 2021 թվականի հունիսին աշխատատեղերի թվի մասին տեղեկատվությունը՝ Քերոբյանը մատնացույց է արել ոլորտի բուռն աճը: «Աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643 256՝ մայիսի նկատմամբ աճելով 8 305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում»,- նշել է նա: Քերոբյանը նաև կոչ է արել արտերկիր «խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։
The post Հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը. Քերոբյան appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0