Ռուսաստանը պատրաստ է ողջունել Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը վատ չէ ընթանում»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները, թե մտադիր են մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափ։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել «նախագահ […]
The post Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը․ Պեսկով appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0